Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության (CEMAC) անդամների հետ հանդիպման ժանական Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը սենսացիոն հայտարարություն է արել...Ըստ Լագարդի,նավթի գինը մոտակա ժամանակներում չի բարձրանա..."Ի տարբերություն անցյալ փուլերի,նավթի գինը բավական երկար ժամանակ կմնա ցածր...Ֆյուչերսային պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս,որ 2019 թ-ին նոր նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 60 դոլլար մեկ բարելի դիմաց...",-ասել է նա...Ք.Լագարդը նաև մի քանի պատճառներ է բերել,թե ինչու նավթն այսպես էժանացավ...

 


Մի կողմից,սա այնքանով լավ է,որ մեր հարևան Ադրբեջանը բավական ծանր վիճակում կհայտնվի...Միայն անցյալ տարվա մեջ,նավթի գների անկման պատճառով կրճատվել է Ադրբեջանի նավթային հիմնադրամի պահուստների 50%-ը...Տեսնես հիմա որտեղից է Բաքուն միլիարդավոր դոլլարի զենք գնելու...Այսօր արդեն պաշտոնական տվյալներով 1 դոլլարն արժե 1,85 մանաթ,այն դեպքում,երբ անկախ ազերիական ԶԼՄ-ները նշում են,որ "սև շուկայում" 1 դոլլարը կարելի է գնել 3 մանաթով...
Մյուս կողմից նավթի գների երկարատև ցածր մնալը շատ մեծ հարված կհասցնի մեր ռազմավարական գործընկերոջը՝Ռուսաստանին,ուր մեծ քանակությամբ ՀՀ քաղաքցիներ են մեկնում արտագնա աշխատանքի...Նավթի գների նվազումը ազդում է նաև ռուսական ռուբլու փոխարժեքի վրա...Ռուբլու արժեզրկումը ուղիղ հարվածում է նաև մեր քաղաքցիներին,որոնք իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են ռուբլով...

 


Հ.Գ.Ես,որպես ՀՀ քաղաքացի մեկ անգամ ևս համոզվեցի,որ Հայաստանը "գլոբուսից" դուրս է...Երբ նավթը 90 դոլլարից մեկ բարելի դիմաց նվազեց մինչև 60 դոլլարի,ՀՀ-ում բենզինի գները մի փոքր նվազեցին՝20-25 դրամով մեկ լիտրի մեջ...Սակյան,երբ նավթը 60 դոլլարից նվազել է մինչև 33 դոլլարի,ապա ՀՀ քաղաքացի-վարորդներն այդ ամենը չզգացին և չեն զգում...
Որտե՞ղ է ՀՀ վարչապետը և ինչով է զբաղված ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը...Մասնավոր տրանսֆերտները կտրուկ նվազել են և գերշահույթ ստանալու ժամանակներն արդեն վաղուց անցել են...Մի քիչ էլ մտածեք ժողովրդի մասին...

 

Գագիկ Համբարյան