Օգտակար հատկությունների հաշվառմամբ, ծիրանը կորիզավորների մեջ ամենաօգտակարն է ճանաչվել: Գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է ստամոքսաղիքային տրակտին, սիրտ-անոթային համակարգին ու նույնիսկ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից: Ճիշտ է գաստրիտով ու խոցային հիվանդություններով , ինչպես նաև շաքարային դիաբետով հիվանդներին պետք է ծիրանը զգուշությամբ ու խիստ չափավոր օգտագործել:
Ծիրանի բաղադրության մեջ արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին ու А, և В ու С խմբերի վիտամիններ կան, ինչպես նաև կիտրոնա- , սալիցիլա-, գինե- ու խնձորաթթուներ: Ծիրանի մեջ կարոտինի պարունակության բարձր մակարդակը պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի քաղցկեղից:
Վրեժ Հովսեփյան