Գաղտնիք չէ, որ 2015 թվականին Համաշխարհային Բանկի հրապարակած ցուցանիշները ՀՀ-ին սպասվող տնտեսական աճի վերաբերյալ, մեղմ ասած խոստումնալից չէին: Ինչպես տեսանք, սակայն, Համաշխարհային Բանկի վատատեսական սպասումները չարդարացան:
Այս տարի արդեն ՀԲ-ի կանխատեսումներն ունեն դրական միտում: Վերջինիս հրապարակած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ կանխատեսումների մեջ նշվում է, որ ՀՀ-ի տնտեսական աճը կավելանա 2.2% ով: Այսինքն 2015թ-ի արդյունքում ՀԲ-ն Հայաստանի համար 2.5%-անոց աճի կանխատեսում է արել:

 


ՀԲ-ի վերը նշված որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ 2016-2018թթ. տնտեսական իրավիճակը կբարելավվի՝ Ռուսաստանում դրական միտումներին զուգահեռ: Հարկ է նշել նաև, որ 2017թ-ին ակնկալվում է 2.8%-անոց աճ, իսկ 2018թ.-ին՝ 3.0%-անոց աճ: Ի համեմատ դեկտեմբերի կանխատեսումների՝ 2016թ. կանխատեսումները չեն փոխվել, իսկ 2017թ. 0.1 տոկոսով աճել են:

 

Կարեն Մկոյան