«Կանչում եմ՝ արի, արի» հայկական ժողովրդական երգը՝ «Քարդեշ Թյուրքուլեր» խմբի կատարմամբ: Տեսահոլովակում ներկայացվող «Ավանդական հայկական տարազներ և զարդեր» պատկերների հեղինակներն են՝ լուսանկարիչներ Իլյա Վարդանյանն և Կարեն Ադրիանոն:

 


Տարիներ առաջ Ստամբուլի տարբեր ազգությունների մի խումբ ուսանողներ ձեռնամուխ եղան մի ուշագրավ երաժշտական նախագծի ստեղծմանը՝ բնագրի լեզվով և կենդանի կատարմամբ ներկայացնել իրենց տարածաշրջանում բնակվող ազգերի ժողովրդական երգերը: Հայերեն, հունարեն, վրացերեն, քրդերեն, թուրքերեն, չերքեզերեն՝ սա «Քարդեշ Թյուրքուլեր» երաժշտական նախագծի երգացանկում ընդգրկված լեզուների մի մասն է միայն։ Նշենք, որ արդեն տասը տարուց ավել գործող այս խումբը հանդիսանում է նաև Թուրքիայում ընթացող ժողովրդավարական և քաղաքացիական պայքարի ամենաակտիվ մասնակիցը:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան