2015֊ը անցավ գնաց։ Իսկ 2016֊ը պատրաստվելու տարի է։ Լուրջ գործընթացներ են սկսվել տարածաշրջանում։ Այնքան լուրջ, որ կարելի է անգամ Արևմտյան Հայաստանի կողմը նայել։ Իհարկե, եթե պատրաստ լինենք դրան։
Շատ բան պետք չէ դրա համար, պարզապես անհրաժեշտ է օր առաջ ձերբազատվել տարածաշրջանային քաղաքականության այն կեղծ օրակարգից, որը ստիպում է մեզ տարիներ շարունակ անբովանդակ բանակցություններ վարել մեզ համար արդեն լուծված հարցի շուրջ և առաջ նայել։
Աշխարհաքաղաքական իրական խնդիրը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների քաղաքական նոր քարտեզն է։ Այդ քարտեզում Հայաստանի սահմանները կարող են շատ ավելի մեծ լինել, քան այսօր ունենք։ Պատրաստվել է պետք։
Հրանտ Մելիք-Շահնազարյան