«Իսլամական Պետությունը» ստեղծել են Հիլարի Քլինթոնը և Բարաք Օբաման.Դ.Թրամպ
ԱՄՆ նախագահի թեկնածուներից՝Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամպը Միսիսիպիում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ "Իսլամակամ Պետություն" ահաբեկչական կազմակերպությունը ստեղծել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հ.Քլինթոնը և նախագահ Բ.Օբաման...«2009-2013 թթ. պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հիլարի Քլինթոնը...Հենց այդ ժամանակ էլ սկսվեց «արաբական գարունը»և սկսվեցին կոնֆլիկտները Լիբիայում,իսկ հետո էլ Սիրիայում...»,-շարունակել է իր խոսքը Թրամպը...


Հ.Գ.Շատ լավ է,որ նույն ԱՄՆ-ում կան մարդիկ,ովքեր բացեիբաց խոստովանում են,որ հենց իրենց հայրենիքն է այս հակամարդկային ահաբեկչական կազմակերպության «ծնողներից» մեկը...
«ԻՊ»-ի հիմնադիրներից են նաև ԱՄՆ-ի եվրոպական սատելիտ՝ Մեծ Բրիտանիան,ինչպես նաև Թուրքիան և Պարսից ծոցի մի քանի թագավորություններ...Ամեն մեկն այստեղ իենց դերն ու նպատակներն ունեն.միտքը՝ԱՄՆ-ին ու Իսրայելինն են,ֆինանսական հովանավորությունը սկզբից ապահովում էին Սաուդյան Արաբիան,Քաթարը,Քուվեյթը և ՄԱԷ-ն...Ահաբեկիչների տեղաշարժը դեպի «զոհ ընտրված երկրներ» ապահովում են այդ «զոհերի» հարևանները...Օրիանակ՝Սիրիայի պարագայում,դրանք են Թուրքիան և Հորդանանը...Ու բոլորն այստեղ իրենց սեփական շահերն ունեն...


Հավելեմ,որ նույն ԱՄՆ-ն է ժամանակին ստեղծել այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ,ինչպիսիք են «Թալիբանը» և «Ալ Ղայդան»,որոնց պարագլուխները ժամանակին ԱՄՆ ղեկավարների ամենացանկալի հյուրերն էին...

 

Գագիկ Համբարյան