Մի շարք արաբական լրատվամիջոցներ, հղում կատարելով Եգիպտոսի դատական համակարգի աղբյուրներին, միաժամանակ հաղորդել են, որ մոտ 2 շաբաթ առաջ երկրի գաղտնի տրիբունալի կողմից մահապատժի են դատապարտվել եգիպտական բանակի 3 սպաներ. նրանք մեղավոր են ճանաչվել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի դեմ մահափորձ նախապատրաստելու և ռազմական հեղաշրջում ծրագրելու գործում:
Եգիպտացի զինվորականները ծրագրել են պայթեցնել նախագահի ինքնաթիռն՝ արտասահմանյան թռիչքներից մեկի ընթացքում: Ըստ սպաների՝ նախագահի մահվան լուրը քաոս էր առաջացնելու երկրում, ինչը անհրաժեշտ հիմքեր էր ստեղծելու երկրում ռազմական իրավիճակ սահմանելու և իշխանությունը ստանձնելու համար:
Ի դեպ, սա Եգիպտոսի նախագահի տապալման եզակի անհաջող փորձ չէ: Դեռևս այս տարվա օգոստոս ամսին տևական ժամանակով ազատազրկման էին դատապարտվել: Բանակի 26 սպաներ և «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպության 2 ամդամներ:
Արմեն Պետրոսյան