Լոնդոնում պատրաստվում են կառուցել ԻՊ-ի կողմից գետնին հավասարեցված Պալմիրան: Անկեղծ իմաստը չեմ հասկանում էս անիմաստության: Պալմիրան արժեք էր, որովհետև կառուցվել էր այն դարաշրջանում, որտեղ կունկներ ու այլ տեխնիկա չկար: Հին էր:
Հիմա կարելի է մի տարվա մեջ 10 Պալմիրա կառուցել, բայց դրանցից ոչ մեկ չի կարող ունենալ այն գրավչությունը, որը ուներ օրիգինալը:
Լոնդոնցիները քնեցին, երբ Պալմիրան քանդվում էր, չվերացրեցին ԻՊ-ն ու չեն Վերացնում ԻՊ-ն՝ հիմա կառուցում եմ Պալմիրան, բայց Լոնդոնում: Լոնդոնը համաձայն կլինի՞ ԲԻԳ ԲԵՆԸ ԻՊ զինյալները քանդեն հետո սիրիացիները Դամասկոսում այն վերականգնեն:

 

 


Մի հարցել է շատ տանջում ինձ: Լոնդոնն ինչպե՞ս է ցանկանում վերականգնել, այն մանուկների ժպիտները ովքեր որբ են մնացել: Ինչպե՞ս է ցանկանում Լոնդոնը լուծել, զոհվածների հարցը: Թե չէ անշունչ առարկաներ վերականգնելու համար առանձնապես մեծ խելք պետք չի նամանավանդ, երբ նախատիպը կա , նույնիսկ դիզայներ պետք չի տվյալ պարագայում:

 

Էդգար Խաչատրյան