Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում.
Այսօր ամփոփեցինք մայրաքաղաքի համար շատ կարևոր մի ծրագիր, որը տասնամյակներ շարունակ համարվում էր անլուծելի խնդիր։
4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի շուրջ 650 ընտանիքներ այլևս ունեն նոր բնակարաններ՝ կոմունալ բոլոր հարմարություններով, անվտանգ ու ապահով:
Ի սրտե կիսելով բնակարանամուտ տոնող մեր բոլոր համաքաղաքացիների անկեղծ ուրախությունը' մաղթում եմ, որ առողջ ու երջանիկ վայելեն իրենց նոր բնակարանները։