Իրավամբ կարելի է պնդել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակը դասագրքային է այն առումով, թե ինչպես կարող է քաղաքական գործիչը մի քանի ամսում չարագործից վերածվել ամենահզոր քաղաքական գործչի: Ինչպես գրում է բրիտանական «Daily Express» թերթը, ուղիղ մեկ տարի առաջ' 2015 թվականի սկզբին, Պուտինին համարում էին Արևմուտքի թշնամին, երկրագնդի թիվ մեկ չարագործը, իսկ այսօ՞ր, այսօր հակառակ պատկերն է…

 


Պուտինին մեղադրում էին Ուկրաինա ներխուժելու և Ղրիմը օկուպացնելու, Բոյինգ 777-ի կործանման, քաղաքական սպանություններ իրականացնելու համար: Կարճ ասած, Պուտինը Արևմուտքի աչքին քավության նոխազի դերն էր ստանձնել' վատ բան լինելու դեպքում, դրա մեղավորը նա էր: Ահա այսպես սկսվեց տարին Պուտինի համար: Բայց ինչպե՞ս է նա այժմ ճանապարհում տարին:

 


Սեպտեմբերի 30-ից հետո համաշխարհային հանրության վերաբերմունքը Պուտինի նկատմամբ փոխվեց երկրաչափական պրոգրեսիայով: Այժմ նա դարձել է «Պողպատե մարդ», ով կենաց ու մահու պայքար է մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ:
Պետք է ընդունել, որ Պուտինի «սիրիական կոմպանիան» նրան բարձրացրեց և հասցրեց համաշխարհային քաղաքականության զենիթ: Նա միլիոնավոր համակիրներ ունի, թե՛ ժողովրդական զանգվածների, թե՛ ամենատարբեր քաղաքական գործիչների շրջանում: Սրա վառ վկայությունը հենց Օլանդի և Քերրի վերջին այցերն էին Մոսկվա:

 


Հ.Գ. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին Մոսկվա կատարած նրա վերջին այցելության մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին. «Պարոն Քերրի մեկ տարի առաջ Օբաման հայտարարում էր, որ Ռուսաստանը և նրա նախագահ Պուտինը գտնվում են մեկուսացման մեջ, նա մնացել է միայնակ: Պարոն Քերրի, անցել է մեկ տարի, իսկ այսօր բոլորը հաշվի են նստում Պուտինի հետ, իսկ Դուք' ԱՄՆ պետքարտուղարը, գտնվում եք Մոսկվայում և խորհրդակցում եք «մեկուսացված Պուտինի» հետ, Ռուսաստանը այսօր մեկուսացված է արդյո՞ք»: Սրան ի պատասխան Քերրին հնչեցրեց անորոշ պատասխան, նշելով, որ Օբամայի ասածները մեկ տարի առաջվա դեպքերին ի պատասխան էին հնչեցվել, իսկ այսօր այլ իրավիճակ է աշխարհում:
Կարծում եմ մեկնաբանությունները ավելորդ են…

 

 

Հայոց Տուն