Գաղտնիք չէ, որ ամանորը կարճաժամկետ հանգստի մեկնելու և զբոսաշրջիկների ակտիվացման ժամանակահատվածներից է: Ուստի հատկանշական է, որ այս տարի Երևանը ներառվել է Ամանորի ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում։ «Travel.ru»-ի փոխանցմամբ ՀՀ մայրաքաղաքը հայտնվել է Տալլինի, Մինսկի, Ռիգաի, Պրահաի, Հելսինկիի, Բեռլինի, Հռոմի, Վիլնյուսի ու Վիեննայի կողքին։

 

Հարկ է նշել նաև, որ ամանորի արձակուրդներին երեխաների հետ ճամփորդության ամենահայտնի երկրների տասնյակում են Բելառուսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և Լեհաստանը։ Իսկ երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան երկրներն են Բելառուսը '2200 ռուբլի, Հայաստանը '2500 ռուբլի, և Չինաստանը '2700 ռուբլի։ Վերը նշված վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26-ից մինչև 2016-ի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա։

 

Նարեկ Սարգսյան