Սույն թվականի դեկտեմբերի 4-ից նոր ,ավելի կոշտ երանգներ ստացան թուրք-իրաքյան հարաբերությունները: Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական զինուժից Իրաքի ՊՆ-ն պահանջել էր դուրս բերել զորքը և տվել էր վերջնաժամկետ մինչև դեկտեմբերի 4-ը: Սակայն Թուրքիան փոխանակ քայլեր ձեռնարկեր իր զորքի դուրս բերման ուղղությամբ, հակառակը՝ 150 հոգի զինվորականով և 25 տանկերով տեղակայվեց Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է իսլամիստ ահաբեկիչների վերահսկողության տակ: Իրաքի ՊՆ-ի մամուլի խոսնակը՝ Նասիր Նուրի Մուհամեդը, դեկտեմբերի 4-ին տարածեց հայտարարություն, որով հետագա գործողությունների պատասխանատվությունը դրվում էր Թուրքիայի վրա:
Հայտարարությունից ժամեր անց պաշտոնական Անկարան հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որով ասվում էր ,որ Թուրքիան պատրաստվում է զորքը դուրս բերել Իրաքի տարածքից: Սակայն մինչև դեկտեմբերի 19-ը Անկարայի կողմից հնչեցված հայտարարությունը մնաց որպես հայտարարություն և զորքը դեռևս գտնվում էր Իրաքի տարածքում: Իրաքի ԱԳ-ն դեկտեմբերի 19-ին կրկին հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արվեց Թուրքիային դուրս գալ Իրաքի տարածքից, սկայան Թուրքիան այս անգամ առանց պատասխան հնչեցնելու , Իրաքում հիմնեց իր ռազմական երկրորդ կետը ՝ Բաշիքայի ռազմաբազան կամ ճամբարը,:
Հենց այս փաստը վերջնականապես հունից հանեց Իրաքի իշխանությանը և արդեն հարցին միջամտեց ԱՄՆ նախագահը, ով հեռախոսազրույց է ունենում Էրդողանի հետ և հասկացնում, որ զորքը հանի Իրաքից: Ըստ Թուրքական կողմի սկսվել է զորքի դուրսբերումը, սակայն իրաքյան կողմը պնդում է, որ դեռևս ոչ մի էական տեղաշարժ չկա պայմանավորվածության կատարման մասով Թուրքիայի կողմից:
Կիլիկիա Հայաստան