Համացանցը ստեղծել է Թիմոտի Ջոն Բեռներս-Լին՝ Ժնևում: Նա աշխատում էր Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում: Բեռներս-Լին բրիտանացի գիտնական է ու Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր:
Առաջին անգամ նրան հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը՝ 1990 թվականի դեկտեմբերի 25-ին:

 


Նորարարությունից 14 տարի անց իր գործունեության համար Ջոն Բեռներս-Լին Ելիզավետա Երկրորդի կողմից արժանացավ «ասպետի» կոչման:
«Համացանցի ստեղծումն անհրաժեշտություն էր դարձել: Երբ ես աշխատում էի CERN ընկերությունում, համացանցի վերաբերյալ նորամուծություններ արդեն կային, ես պարզապես դրանք համադրեցի»,- ասել է Թիմոտի Ջոն Բեռներս-Լին:

 

Գրիգորյան Ժորա