Ներկա պահին մեր տարածաշրջանում պատերազմից ամենաշատ վախեցողը թերևս Թուրքիան է: Այո, այո, միգուցե զարմանաք, բայց դա այդպես է, դա փաստ է: Աստված մի արասցե , եթե տարածաշրջանում պատերազմ բռնկվի, ապա այդ խառնաշփոթի մեջ քրդերը Թուրքիայում ավելի շուտ կհասնեն իրենց նպատակին, Ռուսաստանն ավելի շուտ վերջնականապես ծնկի կբերի Թուրքիային: Բառացիորեն մեկ օր առաջ, դեկտեմբերի 24-ին, պաշտոնական Անկարան հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում, մասնավորապես Կովկասում խաղաղության անհրաժեշտության ու կարևորության մասին:

 

Պաշտոնական Անկարան՝ խոսելով Արցախի մասին, հայտարարել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես բանակցային ճանապարհով, ռազմական ուժի միջամտությունը բացառելով: Ես համոզված եմ, որ Թուրքիան այս հայտարարությունը չի արել մեր սիրուն աչքերի համար, այստեղ Թուրքիայի ազգային շահն է խոսում:Նա չի ուզում ,,բենզինի բաքի,, (Թուրքիա) շուրջ կրակ վառել, հակառակը՝ փորձ է անում չեզոքացնել ,,բենզինի բաքի,, շուրջ բռնկվող կածերը: Անշուշտ պատերազմը լավ բան չէ, բայց այսօր, քան երբևէ Հայաստանի համար պարզից էլ պարզ է, որ պատերազմի դեպքում մենք կլինենք շատ ավելի շահեկան վիճակում ռազմական առումով , քան տարածաշրջանում գտնվող այլ երկիր:

 


Կիլիկիա Հայաստան