Մեկ կարևոր հանգամանք, որը կրկին անգամ ապացուցում է այն փաստը, որ Թուրքիան հանդսանում է ԻՊ-ի գլխավոր հովանավորը: Տևական ժամանակ Թուրքիան Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքար մղելու անվան տակ զորք էր մտցրելՍիրիա և փոխանակ պայքարեր սրանց դեմ, հենց հովանավորում ու ապահվում էր սրանց հաջող առաջխաղաղցումը: Եկավ Ռուսաստանը և մի քանի օրում գետնին հավասարեցրեց ԻՊ-ի դիրքերը, որից հետո Թուրքիան ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Սակայան ես այս փաստին չէ ,որ ուզում եմ անդրադառնալ: Այժմ էլ Թուրքիան զորք է մտցրել Իրաք և համառում է այնտեղից հանել այդ զորքը, անգամ ԱՄՆ-ի հորդորներին ականջալուր չի լինում:

 

Ոչ ավել ոչ պակաս Թուրքիան գնացել և դիրքավորվել է իրաքյան Մոսուլ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Իսլամիստների վերահսկողության տակ, և փաստացի գլխավոր կենտրոններից մեկն է: Սա ի՞նչ է նշանակում, Թուրքիան ինչու՞ է շրջափակել Մոսուլն ու նստել, ու՞մից է պաշտպանում Մոսուլում նստած ահաբաեկիչներին: Իրականում Թուրքիան իր պաշտպանության տակ է առել այս ահաբեկիչներին, նա աշխարհին փորձում է մատների վրա խաղցնել և համոզել, որ գնացել է պայքարելու իսլամիստների դեմը: Բայց փաստերն այլ բան են խոսում: Ես գրեթե համոզված եմ ,որ Թուրքիան շուտով կհայտարարի ,որ Մոսուլից հարձակվել են իր զորքի վրա ու ամբողջությամբ գերեվարել զինտեխնիկան, իսկ որոշներին պատանդ տարել:

 

Եթե հիշում եք մոտավոր այս պլանով աշխատեցին նաև Բաղդադում թուրքական ընկերության թուրք աշխատկիցների պատանդ վերցնելու պարագայում: Հարձակվեցին, բոլորին պատանդ վերցրեցին, հետո պաշտոնական Անկարայի ,,ջանքերի,, շնորհիվ բոլոր ,,պատանդները,, ողջ առողջ վերադարձան Թուրքիա: Եվրոպային երևի մի հատ էլ ֆրանսիական սցենարով ահաբեկչություն է հարկավոր, որ վերջնականապես խելքի գա ու հասկանա թե ով է առյուծի կաթով կերակրում իսլամիստ ահաբեկիչներին:

 

Կիլիկիա Հայաստան