Բրոկոլին ո՛չ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղի զարգացումը, այլեւ օգտակար է դրա բուժման համար: Բրոկոլիում առկա նյութերը զսպում են աղիքների եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքների բջիջների զարգացումը' թերապիան առավել արդյունավետ դարձնելով:
Բոլոր մարդկանց, սեռից ու տարիքից անկախ, վաղուց խորհուրդ են տալիս կանաչ բանջարեղեն օգտագործել, որոնց առողջության համար օգտակար հատկանիշների թվարկումը վերջ չունի: Սակայն այժմ վերոհիշյալ կենտրոնի գիտնականների խումբը բրոկկոլիի եւս մեկ օգտակար հատկանիշ է հայտնաբերել. սուլֆորաֆան նյութը, որը պարունակում է այդ բանջարեղենը, ո;չ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղը, այլեւ բուժումն առավել արդյունավետ է դարձնում:
Իհարկե, դա չի նշանակում, թե բրոկոլիի մզվածքը կարող է օգտագործվել ավանդական քիմիաթերապիայի կամ ճառագայթման փոխարեն: Բոլոր այդ միջամտություններն անհրաժեշտ է շարունակել, միաժամանակ, ցանկալի է հնարավորինս շատ բրոկոլի ուտել, խորհուրդ են տալիս գիտնականները:
Սուլֆորաֆան նյութը հանդիպում է նաեւ այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, օրինակ' սպիտակ եւ բրյուսելյան կաղամբի մեջ, սակայն ավելի շատ այդ նյութը պարունակվում է հենց բրոկոլիում: Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս սեփական սննդի մեջ ներառել այդ բանջարեղենը կամ դրանց հիմքի վրա ստեղծված սննդային հավելումներ:
Վրեժ Հովսեփյան