1861-1865 թվականներին Քաղաքացիական պատերազմում կրած պարտությունից ԱՄՆ-ում մի քանի վետերաններ 1865 թվականի դեկտեմբերի 24-ին ստեղծեցին ռասիստական առաջին կազմակերպությունը՝ Կու-կլուկս-կլանը (KKK)՝ պայքարելու սևամորթների շարժումների և կազմակերպությունների դեմ:
Շարժումը քարոզում էր ազգայնականություն, ռասիզմ, հակակոմունիզմ, Լինչի դատաստաններ էր կազմակերպում աբոլիցիոնիստական շարժման ակտիվիստների ու սևամորթների իրավունքների պաշտպանների նկատմամբ։ Իր ծաղկման շրջանում խմբավորման անդամների թիվը հասնում էր մինչև 6 միլիոն մարդու, այժմ տարբեր գնահատականներով նրանց թիվը կազմում է 5-8 հազար մարդ։
1867 թվականին նախկին Կոնֆեդերացիայի նահանգների ներկայացուցիչները հավաքվեցին Նեշվիլլեում և կազմակերպում գաղտնի միավորում՝ «Հարավի անտեսանելի կայսրությունը»:
Այն գլխավորում էր Մեծ կախարդը, որին ենթարկվում էին վիշապները, տիտանները և ցիկլոպները: Առաջին Մեծ կախարդը դարձել է Նատան Բեդֆորդ Ֆորրեստը:
1870-ական թվականներին կազմակերպությունը լուծարվեց: Սակայն չի դադարեցրել իր գործունեությունը և վերածնվել է 1915 թվականին Ատլանտայում: Այժմ արդեն կազմակերպության անդամները հետապնդում էին ոչ միայն նեգրերին, այլև կաթոլիկներին, հրեաներին, ինչպես նաև բոլոր արտասահմանցիներին և ներգաղթյալներին: 1920-ականներին կազմակերպության անդամների թիվը 4 միլիոնից անցնում էր: 1999 թվականին հոկտեմբերի 13-ին Չարլսթոնի քաղաքային խորհուրդն այս կազմակերպությունը համարեց ահաբեկչական խմբավորում:
Գրիգորյան Ժորա