Հյուսթոնում (ԱՄՆ) կայացած մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից (այն, ի դեպ նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ուներ) 3 շաբաթ էլ դեռ չի անցել , իսկ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ՝ IWF-ն արդեն հայտարարել է, որ այնտեղ հանդես եկած Ադրբեջանի հավաքականը հերթական անգամ հայտնվել է խայտառակ դոպինգ սկանդալի կենտրոնում:

 

Ադրբեջանական լրատվամիջոցներն ,ու մասնավորպես ադրբեջանկան հայտնի մարզական կայքը՝ azerisport.com դա որակել են , որպես լուրջ հարված ադբեջանական սպորտին:
Առաջնություն ընթացքում վերցված դոպինգ –տեստերի անալիզը Ադրբեջանի միանգամից 3 մարզիկների մոտ հայտնաբերել է արգելված խթանիչների օգտագործում: Նույն աղբյուրների հաղորդմամբ դրանք Սիլվիա Անգելովան (48կգ), Վալենտին Խրիոստովն (62կգ) և 77 կգ քաշային Էլխան Ալիգուլիզադեն են, որոնց IWF-ն անմիջապես որակազրկել է: Այժմ նրանք սպասելու են Բ փորձանմուշի դոպինգ –ստուգման ադրյուքներին , սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիսի, որ որպես կանոն միշտ էլ այդ կրկնակի փորձաքննությունն ավարտվում է նույն արդյունքներով ինչը և Ա փորձանմուշի ստուգման ժամանակ էր եղել: Այնպես ,որ եթե հաստավի այդ արդյունքներ ապա այս եռյակը կորակազրկվի 2-րդ անգամ ու ստիպված կլինի արդեն ավարտել մարզական կարիերան ,քանի որ 2-րդ անգամ որակազրկվող մարզիկներն արդեն ցմահ են որակազրկվում:
Ադրբեջանական մամուլի աևձագանքներում նշվում է նաև, որ այստեղ ամենավատն թերևս այն է ,որ աշխարհի առաջնության Ադրբեջանի մասնակից ծանրորդների հետագա դոպինգ-ստուգման ժամանակ ևս հնարավոր է , դոպինգ օգտագործած ուրիշ ծարորդներ էլ ի հայտ գան:

 


Հիշեցնենք ,որ Հյուսթոնում Ադրբեջանը 11 մազիկ էր ներկայացրել,որոնից 3-ը <բռնվել> ու մեղադրվում են արգելված խթանիչների օգտագործելու մեջ: Դա տեղի փորձագետների գնահատմամբ ուժեղ ապտակ ու լուրջ հարված է՝ ողջ ադրբեջանական սպորտին ,ու մասնավորապես ադրբեջանական ծանրամարտին: Նկատենք ,որ Ադրբեջանի ծանրորդները առաջին անգամ չէ ,որ հայտնում են խոշոր դոպինգ սկանդալի կենտրոնում :Հ իշեցնենք ,որ դրանցից առայժմ վերջինում ՝2 տարի առաջ՝2013թ-ին IWF-ն դոպինգ օգտագործելու համար Ադրբեջանի հավաքականի միանգամից 18 ծանրորդի էր որակազրկել, սակայն ինչպես երևում է դա դաս չի եղել ծանրամարտի Ադրբեջանի ֆեդերացիային համար:
Այժմ այս նոր դոպինգ սկանդալի առնչությամբ ծարնամարտի Ադրբեջանի ֆեդերացիայի ռեակցինան դեռ անորոշ է : Սկզբունքորեն անցյալ անգամ էլ վերաբերմունքը այդպիսին էր:Այն ժամանակ՝2013թ նման երևույթները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու երկրի ազգային օլիմպիական կոմիտեն:
Այս անգամ դոպինգ սկանդալ առանձնհատուկ է նրանով ,որ այդ ամենը տեղի ունեցավ 2016թ օլիմպիական խաղերի նախաշեմին:

 


Հյուսթոնի աշխարհի առաջնությունում Ադրբեջանի մասնակիցները ընդհանուր առմամբ 8 մեդալ նվաճեցին,որոնցից ուղիղ կեսը՝ 4-ին արժանցել են հենց Խրիստովն ու Ալիուլիզադեն, սակայն հասկանալի է ,որ դոպինգ –ստուգման արդյունքների հաստատումից հետո նրանք իհարկե ստիպված կլինեն ետ վերդարձնել այդ 4 մեդալները:
Ինչպես արդեն նշեցինք վերևում աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ուներ ու Ադրբեջանի ընտրանին դրանց արդյուքներով օլիմպիական 4 ուղեգիր էր նվաճել , որոնց թիվը նույնպես բնականաբար կնվազի:
Լրատվամիջոցներում հնչում է նաև այն տեսակետը,թե ինչի՞ են պետք Ադրբեջանի քաղաքացիություն ստացած այդ օտարեկրացի մարզիկները, որոնց ահռելի մեծ գումոարներ է վճարվում , սակայն վերջիններիս նման խայտառկման պատճառով ընկնում է նաև երկրի մարզական իմիջը:
Թե չէ սկզբում ուրախանում են նվաճված մեդալներով ,իսկ հետո պարզվում է դրան անազնիվ ,ու ոչ սպորտային ճանապարհներով են նվաճվել:

 


Հավելենք, որ Անգելովան, ում արյան մեջ հայտնաբերվել էր արգելված խթանանիչներ՝ նանդրոլոն և դեհիդրոքլոր մեթիլտեստորեն կանանց 48կգ քաշայինների մրցաշարում 39 ծանրորդուհիների պայքարում երկամարտի 157կգ (67+90) արդյունքով գրավել էր 34-րդ տեղը , իսկ նանդրոլոն արգելված խթանիչ օգտագործած ու երկամարտի 317կգ (141+176) ցուցանիշով բրոնզե մեդալակիր դարձած Խրիստովն (62կգ) և երկամարտի 357կգ ( 154+203)արդյունքով 6-րդը ճանաչված Էլխան Ալիգուլիզադեն (77կգ) նվաճել էին համապատասխանբար 3 բրոնզե և 1 արծաթե մեդալ( հրում վարժությունում):
Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի վերջին երկու առաջնություններում ցույց տված արդյունքների համար տված միավորների հաշվարկով ՀՀ ընտրանիները 7 օլիմպիական ուղեգիր են նվաճել ու 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին կգործուղեն 5 ծանրորդ ու 2 ծանրորդուհի,մինչդեռ Ադրբեջանը միայն տղամարդկանց մրցաշարում էր 4 օլիմպիակակն ուղեգիր նվաճել,իսկ ծարորդուհիներն էլ մնացել էին ձեռնունայն:

 

Արամ Ուգուջյան