Ինչպես գիտենք, ամեն տարի բերքը ձևավորվում է նախորդ տարվա գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների լայնամասշտաբ իրականացման շնորհիվ:
Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կտեսնենք, որ
ցանքատարածությունների ցուցանիշներն ավելացել են շուրջ 8 հազար 725 հեկտարով:
Երկրում առկա 446 հազար 700 հա վարելահողից օգտագործվել է 351 հազար 500 հա: Ընդանուր առմամբ վերջին հինգ տարիներին շուրջ 304 հազար տոննայով ավելացել է հացահատիկի բերքի ծավալները:

 


Այս ոլորտում հաջողություններ են արձանագրել գրեթե բոլոր մարզերը: Եվ որպես հավելում, պետք է նշել, որ այս տարի բանջարեղենի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ կազմելով 1033.7 հազար տոննա, նախորդ տարվա 923.2 հազար տոննայի դիմաց:

 

Արմեն Վարդանյան