Իսպանացի գիտնականները պարզել են, որ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային խմբում ներառված մարդկանց նկատմամբ պիստակը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել:
Այսպես կոչված նախաշաքարախտային վիճակը արյան մեջ շաքարի՝ նորմայից բարձր բաղադրությամբ է բնորոշվում, երբ ցուցանիշի փոքր-ինչ աճն անգամ կարող է շաքարախտի առաջացման հանգեցնել: Ոչինչ չձեռնարկելու պարագայում, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի հավաստիացմամբ, նման իրավիճակով ախտորոշված մարդկանց 15-30 տոկոսի մոտ հինգ տարվա ընթացքում կարող է արդեն իսկ սպառնացող հիվանդությունը զարգանալ:

 


Վերը հիշատակված հետազոտության շրջանակում օրական շուրջ 50 գրամ պիստակ ընդունող՝ նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդկանց մոտ արյան մեջ շաքարախտի և ինսուլինի մակարդակի նկատելի կրճատում, ինչպես նաև դրանց առավել բարեկարգ մշակում է նկատվել: Բորբոքման առկայության մասին վկայող ախտանշանները ևս նվազել են։

 


Բացի այդ, նախընթաց բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ ընդեղենը սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը և խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունի:
Հետազոտության հեղինակները թվով 54՝ նախաշաքարախտային վիճակ ունեցող չափահաս մասնակիցներին երկու խմբի են բաժանել: Նրանց բոլորին առաջարկվել է ըստ էներգետիկական արժեքի կանոնակարգված սննդակարգ պահպանել: Ընդ որում, էներգիայի 50 տոկոսի աղբյուրը ածխաջրատների տեսքով են եղել, 35 տոկոսը՝ ճարպերի և 15 տոկոսը՝ սպիտակուցների:

 


Բացի այդ, խմբերից մեկի անդամների սննդակարգին օրական 57 գրամ պիստակ է ավելացվել: Տարբերությունը լրացնելու նպատակով, մյուս խմբին ներառված կամավորները համարժեք էներգետիկական արժեք կրող ձիթապտղի յուղ կամ այլ սպիտակուցներ են ընդունել՝ 4 ամիս տևողությամբ:
Փորձարկման ավարտին իրականացված հետազոտության արդյունքները վկայել են, որ պիստակ վայելող խմբի անդամների արյան մեջ առկա շաքարի և ինսուլինի, ինչպես նաև ինսուլին-ռեզիստենտ հորմոնալ մարկերների մակարդակի կրճատում է գրանցվել՝ ի տարբերություն մյուս խմբում ներառված կամավորների, որոնց մոտ հիշյալ ցուցանիշներն աճել են:

 


Այդուհանդերձ, փորձարկման ավարտին երկու խմերում ներառված մասնակիցներից որևէ մեկի մոտ քաշի հետ կապված շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել: Իսկ ահա իմունային համակարգի՝ բորբոքային պրոցեսներին մասնակցող բջիջների կողմից գլյուկոզայի կլանման մակարդակի եւ բորբոքման առկայության մասին վկայող մոլեկուլների թվաքանակի դրական փոփոխություն միայն պիստակ ընդունող խմբի անդամների մոտ է նկատվել:

 


«Թեեւ այս հետազոտության շրջանակում միայն պիստակի ազդեցությունն է ուսումնասիրվել, համոզված եմ, որ նույն ներգործությունը՝ գլյուկոզայի նյութախոխանակության վրա, կարելի է ընդեղենի բոլոր տեսակներից ստանալ, քանի որ դրանք ինսուլինի նկատմամբ դիմադրողականության աճի և շաքարախտի առաջացման հանգեցնող կենսանբանական ուղիների վրա շահավետ ներգործություն ապահովող բիոակտիվ միացությունների նույն կառույցն ունեն:

 


Գիտնականների համոզմամբ, շաքարախտի առաջացման դեմ կանխարգելիչ պայքարի առաջարկվող տարբերակի միակ խոչընդոտը ընդեղենի նկատմամբ ալերգիան կարող է լինել, թեեւ պիստակից առաջացող ալերգիա խիստ հազվադեպ է պատահում: Ընդ որում, նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդիկ, սովորաբար. չափահաս տարիքի են լինում և կարող են ալերգիայի առկայության մասին տեղյալ լինել:
Միակ զգուշացումն այն է, որ պիստակը բարձր էներգետիկական արժեքով է աչքի ընկնում, այնպես որ, այն սննդակարգ ներառելիս, հարկավոր է ընդհանուր կալորիականության՝ համարժեք չափով կրճատում նախաձեռնել:

 

Վրեժ Հովսեփյան