Մեծ բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, ուստի այս ոլորտի զարգացման խթանների կիրառումը ստրատեգիական նշանակություն ունի ՀՀ-ի համար:

 


Գյուղատնտեսության ոլորտի ակնառու խնդիրներից է բնատնտեսական ներուժի օգտագործման ցածր մակարդակը: Վերջինիս հիմնական պատճառներից է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:
Վերը նշված խնդրի լուծմանն է ուղղված օրերս ԱԺ-ում ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

 


Ըստ նախագծի կոոպերատիվների ստեղծման հիմնական նպատակներն են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու իրացումը, գյուղատնտեսության ոլորտի սպասարկումը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:

 

Նարեկ Սարգսյան