Մեծ քաղաքականության հսկաների շահերը գնալով համընկնում են, և դրա պատճառը Էրդողանի Թուրքիան կործանելու գորբաչովյան սցենարն է: Աթաթուրքի Թուրան ստեղծելու երբեմնի երազանքը այլևս հոդս է ցնդում: 100 տարվա ընթացքում Թուրքիան ոչ միայն փորձեց վերածվել գերհզոր ռազմական երկրի, այլև իր քայլերով սկսեց իր գլխավոր հովանավորի ազդեցության տակից դուրս գալու փորձեր անել: ԱՄՆ-ին այս սցենարը ամենևին էլ հաճելի չի: Ենթարկվող Թուրքիայի առաջնորդ Էրդողանը դարձել է ԱՄՆ- ի մշտական գլխացավանքը:
Երկրորդ Իրան տարածաշրջանում դժվար թե ԱՄՆ-ը հանդուրժի: Շատ ավելի ձեռնտու է Քուրդիստան կոչվող նոր աշխարհաքաղաքական միավորի ձևավորումը: Քրդերը քիչ պահանջկոտ են և գոնե մի 150 տարի շատ ավելի ենթարկվող կլինեն, քան ժամանակակից թուրքերը: Պատրաստ կլինի ԱՄՆ- գնալ դարի գործարքին Ռուսաստանի հետ? Թուրքիային ճնշելու և մասնատելու համար գործիքները շատ են, ներքին անկայուն վիճակը այս պահին գնալով ահագնանում է: Թուրքիան նաև այն պետությունն է, որը սահմանակից համարյա թե բոլոր հարևան երկրների հետ ունի բազմաթիվ խնդիրներ և, առանց ԱՄՆ-ի աջակցության, կփլվի օրերի ընթացքում: Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանը ևս բացահայտ ցուցադրեց Թուրքիային ոչ մի կերպ չներելու ու չզիջելու հստակ դիրքորոշումը: Թուրքիան պատմության ընթացքում միշտ կարողացել է դուրս գալ ավելի բարդ խնդիրների միջից, բայց այս անգամ կարծես թե նրա բախտը չի բերում: Հզոր Թուրքիան փորձում է հույսը դնել անգամ հոգեվարքի մեջ գտնվող, թուրքական կցորդ հանդիսացող Իլհամախանության վրա:
Վերջիններս էլ այդ պատճառով ավելի սանձարձակ են դառնում' հասկանալով, որ Թուրքիայի կործանումը կհանգեցնի այդ խանության կործանմանը ևս: Արդեն սկսել են հրապարակվել անգամ քարտեզներ, որոնք Թուրքիայի մոտալուտ անկման ազդակներ են հիշեցնում: Ռուսաստանը ևս տարբեր խողովակներով շրջանառության մեջ է դնում մի շարք պայմանագրերի չեղարկման հնարավոր վարկածները: Թե ինչ հավանականություն կա, որ դեպքերը կզարգանան այս սցենարով, կորոշակիանա առաջիկայում, բայց այն, որ այս իրադարձությունները կարող են անակնկալ փոփոխություններ մատուցեն նաև մեզ' այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չի: Ոչ հեռավոր անցյալում եվրոպական քարտեզը արմատական փոփոխության ենթարկվեց, այնպես որ ոչինչ բացառել չի կարելի:
Գագիկ Պետրոսյան