Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը, իր որդուն' նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարով տարկետում տալու նպատակով 2012թ.-ին իրենից պահանջել է և առձեռն ստացել է 6,500 ԱՄՆ դոլար գումար: Նույն ժամանակ 2015թ.-ին առաջին զորակոչից իր որդուն կրկին ազատելու համար կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 ԱՄՆ դոլար:

 

 

Փաստի առթիվ ՀՀ ՔՐ. օր. 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է:

 

 

Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են: