Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տրվող միանվագ նպաստն ու ընտանեական դրամագլխի օգտագործման ուղղությունները սահմանափակ էին:
Մասնավորապես դրանք կարող էին օգտագործվել հիփոթեքային վարկերի, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու և ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Բանկերը որոշ դեպքերում գյուղացիական բնակավայրերի բնակիչներին չեն տրամադրում հիփոթեքային վարկեր: Ուստի առաջանում էր մի իրավիճակ, երբ գյուղացին չէր կարողանում ծասել իր հասանելիք գումարը: Մյուս կողմից էլ հաճախ գյուղացիները կուտակում են գյուղատնտեսական և այլ տեսակի վարկեր, որոնց մարման հետ ունենում են որոշակի խնդիրներ: Ինչ է ստացվում, մի կողմից գյուղացին ունի պետության կողմից աջակցության միջոց, մյուս կողմից էլ չի կարողանում դրանք ուղղել այնտեղ, որտեղ կարիք կա:
Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս օգտագործել գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները:
Ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կառավարությունը ավելացրել է դրա օգտագործման ուղղությունները:
Այսուհետ, ընտանեական դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից:
Բացի դա հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում ընտանեական դրամագլուխներով հնարավոր կլինի գնել բնակարան կամ բնակելի տուն կամ այլ անշարժ գույք, եթե գնորդը հաշվետիրոջ (երեխայի) ծնողն է կամ որդեգրողը:
Տիգրանուհի Դավթյան