Լուսանկարիչ Ջեյն Ֆիլբրիկը կնոջ հետ միասին կազմակերպում է արկածային ֆոտոսեսիա նորապսակների համար: Լուսանկարներն արվել են ԱՄՆ-ի Նյու Հեմբշիր նահանգի «Էկո Լեյք» այգում՝ ժայռի հարյուրավոր մետր բարձրությունից: Ջեյն, ով ավելի վաղ աշխատել է որպես լեռնային ուղեկցորդ, հատուկ սարքավորումների միջոցով իր հաճախորդներին իջեցնում է Ժայռի եզրը և սկսում լուսանկարել: 

 

Ջեյնը ոչ միայն սիրում է հիասքանչ լուսանկարներ անել, ալև՝ մարդկանց պարգևում է անկրկնելի էմոցիաներ և տպավորիչ ակնթարթեր, որոնք նրանք չեն մոռանա ողջ կյանքի ընթացքում: Ձեզ ենք ներկայացնում լուսանկարչի էքստրեմալ ֆոտոշարքը: