ՀՀ գործադիր մարմնի և ՀԲ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը շարունակվում է:

 

Մասնավորապես, սպասվում է, որ հաջորդ տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի 2 քաղաքային եւ 18 գյուղական համայնքներում կջրարբիացվի մոտ 30 հազար հեկտար արոտավայր, ինչպես նաև յուրաքանչյուր համայնք կստանա ՄՏՍ­82 մակնիշի տրակտորներ' 5 տեսակ գյուղգործիքներով:


Սպասվում է, որ հաջորդ տարի ծրագրերը կիրականացվեն Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Լճաշեն, Սեմյոնովկա, Մարտունի, Վահան, Այրք, Ծաղկաշեն, Ծովազարդ, Սարուխան, Կարմիրգյուղ, Երանոս, Լիճք, Վաղաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Արծվանիստ, Հայրավանք, Ծովասար, Ծակքար գյուղերում:


Երեք տարվա տևողությամբ ծրագրի համաձայն, ամեն համայնքում կառավարությունը ներդնելու է 200 միլիոն դրամ: Սպասվում է, որ ծրագրի արդյունքում համայնքներում կավելանան վարելահողերը, կաճի անասնագլխաքանակը, ինչպես նաև անասունների մթերատվությունը:

 

Կարեն Մկոյան