
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն,երեկ դեկտեմբերի 13-ին ներկա է գտնվել մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնության եզրափակիչ օրվա մրցումներին և պարգևատրել տղամարդկանց պայքարում 60 կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճած Գարիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում դեկտեմբերի 12-ին մեկնարկած մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությանը մասնակցել են 17 մարզական կառույցների 91 մարզիկներ, այդ թվում 19 ձյուդյիստուհի: Այս ստուգատեսն ի դեպ, ՀՀ ձյուդոյիստների համար մրցաշրջան 2015-ի եզրափակիչ մրցաշարն է:
Առաջնության ընթացքին, որն ի դեպ, հայկական ձյուդոյի պատմության մեջ բացառիկ ու առանձնահատուկ էր նրանով ,որ առաջին անգամ ցուցադրվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ, հետևում էին նաև ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն ու Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը՝ նշանավոր Կամանդոսն, ովքեր նաև կատարեցին մրցանակակիրների պարգևատրումները:
Նկատենք, որ ֆեդերացիայի մարզչական խորհրդի թույլատրությամբ առաջնությանը մասնակցելուց ազատվել էին տղամարդականց և կանանց ՀՀ ազգային ընտրանիների առաջատարներ՝ 2016թ օլիմպիկական խաղերին մասնակցելու ուղեգրերին հավակնող Հովհաննես Դավթյանն (60 կգ) և Ժաննա Ստանկևիչը( 52կգ)
Տղամարդկանց մրցապայքարում ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ դարձան՝
Գարիկ Հարությունյանը (60 կգ) – Բանակի կենտրոնական մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան,
Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան,
Արսեն Ղազարյանը (73 կգ) - Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան,
Անդրանիկ Չափարյանը (81 կգ) - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան,
Գրիգոր Սահակյանը (90 կգ) – Բանակի կենտրոնական մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան,
Հակոբ Առաքելյանը (+100կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան:
Կանանց մրցապայքարում ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոնուհիներ դարձան՝
Շուշան Առաքելյանը (48 կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան,
Սոսե Բալասյանը (52 կգ) – Արցախի ձյուդոյի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Իվան Ազիզբեկյան,
Գայանե Խաչատրյանը (+52կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարդան Խուգեյան:
Ինչպես հայտնեց ձյուդոյի ՀՀ ֆեդրացիյաի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, ՀՀ առաջնության ավարտից հետո, ձյուդոյի ՀՀ հավաքականի մի խումբ անդամներ ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր:
Մեծահասակաների ՀՀ ընտրանու առաջատար Հովհաննես Դավթյանից բացի հավաքին մասնակցում են նաև այս տարվա ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիրներ՝ Շահեն Աբաղյանն ու Վահագ Հովսեփյանը: Կանանց ՀՀ հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը չի մասնակցի ուսումնամազական հավաքին, քանի որ Գերմանիայում է և մարզվում է անհատական ծրագրով: Ձյուդոյիստների ուսումնամարզական հավաքը կավարտվի դեկտեմբերի 26-ին:
Նշենք, որ այժմ մեր ձյուդոյիստներից միջազգային ֆեդերացիյաի դասակարգման ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում և օլիմպիական ուղեգրերին են հավակնում հետևյալ մարզիկիներ՝
Տղամարդիկ ՝
60կգ՝ Հովհաննես Դավթյան՝ 814 միավոր , 19-րդ տեղ,
66կգ՝ Ֆերդինանտ Կարապետյան՝ 120միավոր, 105-րդ տեղ,
Կանայք՝ 52կգ՝ Ժաննա Ստանկևիչ ՝ 476 միավոր , 34-րդ տեղ:
Հավելենք ,որ 2016թ օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք կունենան յուրաքաչյուր քաշային կարգում 2016թ մայիսի դրությամբ տղամարդկանց յուրաքաչյուր քաշային կարգում IJF-ի դասակարգման ցուցակում 1-22-րդ , իսկ կանանց՝1-14-րդ տեղերը զբաղեցնող մարզիկիները:
Խիթարյանը հայտնեց նաև , որ առաջիկայում հնարավոր է ՀՀ հավաքականը ղեկավարումը վստահվի 2005թ Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանին, ով արդեն ավատել է իր մարզական կարիերան: Սակայն այս հարցում վերջնական որոշում կկայացվի միայն ֆեդերացիայի ընդհանուր ժողովից հետո:
Արամ Ուգուջյան