Երեկ Լոնդոնում շախմատային աշխարհի 10 հզորների մասնակցությամբ շարունակվող շախմատի London Chess Classic-2015 գերմրցաշարի 7-րդ տուրում 6 անընդեջ ոչ- ոքիներից հետո վերջապես առաջին հաղթանակները տարան աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Սպիտակներով հանդես եկած Լևոնը տպավորիչ ու համարձակ խաղով անակնկալի բերեց և արդեն 27-րդ քայլում ստիպեց անձնատուր լինելու Grand Chess Tour -ի մրցաշարքում իր գլխավոր մրցակից՝ բուլղարացի Վեսելին Տոպալովին, իսկ Կառլսենը էլ 78-րդ քայլում ,երկարտև և հոգեցուցիչ պայքարից հետո կարողացավ առավելության հասնել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

 


Կառլսենը մեկ անգամ էլ հիշեցրեց որ այսօր էլ ինքն է աշխարհի թիվ 1 շախմատիստն , իսկ Արոնյանն էլ ապացուցեց ,որ իրեն աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մրցաշարին մասնակցելու ուղեգիրը հենց այնպես չեն նավիրել ու որ ինքը զուր չիհրավիրել մասնակցելուայդ և որ նա այդ պատվին միագամայն արժանի է:

 


Տոպալովի նկատմամբ տոնած այս համոզիչ ու փառահեղ հաղթանակը Լևոնի համար առավել քան արժեքավոր էր : Այն Արոնյանին անհատական ընթացիկ վարկանիշի 5,2 կետով բարելավում ապահովեց ու նա ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ ցուցակում առաջադիմելով 2793, 2 ցուցանիշով 6-րդ տեղից բարձրացավ իր ուժերին միանգամայն համապատասախան ու պատվաբեր 3-րդ հորիզոնականը:
Այսօրվա դրությամբ ՖԻԴԵ-ի դասկարգաման ընթացիկ աղյուսակն այս տեսքն ունի՝
1.Մագնուս Կառլսեն ,Նորվեգիա՝ 2833,8
2.Վլադիմիր Կրամնիկ ,Ռուսաստան՝ 2796,0
3.ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ , ՀԱՅԱՍՏԱՆ ՝ 2793,2,
4.Հիկարաու Նակամուրա,ԱՄՆ՝ 2791,7
5.Անիշ Գրիր,Հոլանդիա ՝ 2788,7,
6.Ֆաբիանո Կարունանա,ԱՄՆ՝ 2787,2,
7.Մաքսիմ Վաշթ լավրավ, Ֆրանսիա՝ 2784,.8
8.Վիշվանաթան Անանդ, Հնդկաստան՝ 2784,7
9.Վեսելին Տոպալով ,Բուլղարիա՝ 2780,1,
10.Վեսլի Սո, ԱՄՆ՝ 2775,0:
Երեկ իր 2-րդ հաղթանակը տոնեց ընթացիկ մգերրցաշարում վերելքով հանդես եկող ֆրանսիացի Մաքսիմ Վաշե Լագրավն ,ով իդեպ 34-րդ քայլում սևերով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Անանդին :Սա վերջինիս այս ստուգատեսում կրած արդեն 3-րդ պարտություն էր ու նա միայն այս մրցաշարում արդեն անհատական ընթացիկ վարկանիշի 11,3 կետի անկում է ունեցել:
Նկատենք ,որ այս գերմրցաշարի ահաջողակ ու արդեն 4 պարտություն կրած Տոպալովն էլ անհատական ընթացիկ վարկանիշի 22,9 կետի նվազեցում է ունեցել:

 


Իսկ ահա արդեն 4,5 միավորով միանձնյա առաջատար դարձած Վաշե Լագրավը ընդհակառակը իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավել է 11,8 կետով:
Իրենց ակտիվում 4-ական միավոր գրանցած Արոնյանը ,Կառլսենն , ԱլեքսանդրԳրիշչուկն ուԳրիիին բաժանում են 2-5-րդ տեղերը: Այսօր կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Արոնյանը սևերով մրցելու է Գրիշչուկի հետ :
Իսկ ահա վաղը ՝ դեկտեմբերի 13-ին կայանալիք եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետ հայտնի կդառաա թե ՛այս գերմացաշարի՝ London Chess Classic-2015 –ի և թե՛ Grand Chess Tour -ի մրցաշարքի ընդհանուր հաղթողը:
Լոնդոնյան գերմրցաշարում հաղթող ճանաչած շախմատիստին բաժին կհասնի 75հազար դոլար պարագևավճար: Հավալենք նաև,որ մրցաշարքի ընդհանուր հաղթողին էլ լրացուցիչ կհանձնվի ևս 75 հազար դոլար պարգևավճար:

 

Արամ Ուգուջյան