Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

Ֆուտբոլն աշխարհում ամենասիրված ու ամենամասսայական սպորտաձն է, միլիոնավոր մարդիկ ամեն շաբաթ գնում են մարզադաշտեր, կամ գամվում հեռուստաէկրաններին, քանի որ՝ ֆուտբոլ է: Սիրված այս սպորտաձև մարդկությանը պարգևել է ոչ միայն սպորտային բերկրանք ու հիսաթափություն, այլև հազարավոր մարդկային զոհերի, նույնիսկ պատերազմի պատճառ է դարձել: Ներկայացնում եմ ֆուտբոլային խաղերի ժամանակ գրանցված առավել հայտնի դժբախտ դեպքերի քրոնիկոնը.

 

 

1902թ ի ապրիլի 5 ին Գլազգոյում ընթացող Շոտլանդիայի և Անգլիայի հավաքակաների հանդիպման ժամանակ փլուզվեց մարզադաշտի տրիբունան, որի արդյունքում զոհվեց 25 և վիրավորվեցին 517 ֆուտբոլասերներ:

 

 

1946թ ի մարտի 9 ին Անգլիայի առաջնության «Բոլտոն» — «Սթոք Սիթի» հանդիպման ժամանակ սկսվել է հրմշտոց, որի արդյունքում զոհվում են 33 և տարբեր աստիճանների վնասվածքներ են ստանում շուրջ 400 ֆուտբոլասերներ.

1954թ ի ապրիլի 4 ին Թբիլիսիում ընթացող «Դինամո Թբիլիսի»-«Սպարտակ Մոսկվա» խաղի ժամանակ հազարավոր ֆուտբոլասերներ, ովքեր չէին կարողացել տոմսեր գնել, անցնում են արգելապատնեշները և սկսված հրմշտոցի արդյունքում մահացել են 20 երկրպագուներ.

 

 

1955թ ի մարտի 30 ին Ամերիկայի գավաթի շրջանակներում հանդիպելու էին Չիլիի և Արգենտինայի հավաքականները: Ստադիոնի մուտքի մոտ սկսված հրմշտոցը 6 մարդու մահվան պատճառ է դառնում:

 

 

1955թ ի նոյեմբերի 6 ին Նոպոլիի մարզադաշտում «Նապոլի»-«Սան Պաուլո» խաղի ընթացքում սկսվում է մասսայական ծեծկռտուք և հրմշտոց, որի արդյունքում տարբեր աստիճանների վնասվածքներ են ստանում 152 մարդ, այդ թվում՝ 52 իրավապահ:

1964թ ի մայիսի 24 ին Պերույում մեկնարկելիք Պերու-Արգենտինա խաղից առաջ ոստիկանությունը փորձում է միջամտել և կարգի հրավիրել տրիբունաներում սկսված անկարգություններ հրահրողներին, որի արդյունքում հնչում են կրակոցներ ու հրմշտոց, զոհվում է 318 մարդ, վիրավորում՝ 500 ը:

 

 

1968թ ի հուլիսի 23 ին Բուենոս Այրեսում ընթացող ներքին առաջնության խաղի ժամանակ սկսվում է փոխհրաձգություն և քաոս, որի արդյունքում սպանվում է 74 մարդ:

1969թ ի հուլիսի 25 ին Թուրքիայում խաղի ժամանակ արձակվում են կրակոցներ, որի արդյունքում սպանվում է 10 մարդ:

 

 

1969թ ի հունիսի 15 ից 20 ը Հոնդուրասի և Սալվադորի միջև սկսվում է պատերազմ, որը խլում է 3000 մարդու կյանք: Միջազգային մամուլն այն անվանել է ֆուտբոլային պատերազմ, քանի որ այն սկսվել է երկու երկրների հավաքականների խաղից հետո մեկնարկած բախումներից հետո:

1969թ ի դեկտեմբերի 25 Բաքու, երկրի ներքին առաջնության մեկնարկային խաղից առաջ սկսված հրմշտոցը խլում է 27 մարդու կյանք, վիրավորվում են 52 ը:

 

 

1971թ ի հունվարի 2. Գլազգո: «Ռոնջերս»-«Սելտիկ» խաղի վերջին րոպեներին տրիբունաներում սկսվում է հրմշտոց, որին զոհ է գնում 66 մարդ և 140 ը ստանում են տարբեր աստիճանների վնասվածքներ:

 


1974թ ի փոտրվարի 11 ին Կահիրեյում ընթացող ներքին առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ տեղի է ունենում տրիբունայի փլուզում՝ զոհվում է 48 մարդ:

 

 

1976թ ի հոկտեմբերի 31 ին Կամերու-Կոնգո ազգային հավաքականների խաղի ժամանակ սկսվում է մասսայական ծեծկռտուք, որին զոհ է գնում 2 մարդ:

 

 

 

1981թ փետրվարի 8. Հունական «Օլիմպիակոս»-«ԱԷԿ» խաղի ժամանակ սկսված անկարգություններին զոհ են գնում 20 ֆուտբոլասերներ

 

 

1982թ հոկտեմբերի 20. Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում ընթացող ՈՒԵՖԱ ի գավաթի «Սպարտակ»-«Հաարլեմ» խաղից հետո ստադիոնից դուրս եկող երկրպագուների շրջանում սկսվում է ծեծկռտուք, որին զոհ է գնում 66 մարդ: Սա համարվում է սովետական սպորտի ամենաողբերական օրը:

 

 

1985թ ի մայիսի 11 ին Անգլիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ հրդեհ է բռնկվում, որի արդյունքում զոհվում է 52 և վիրավորվում 200 մարդ:

 

 

1985թ մայիսի 26 Մեքսիկա. Մարզադաշտ տանող ստորգետնյա անցումի ներսում սկսված հրմշտողը դառնում է 8 մարդու մահվան պատճառ:

 

 

1985թ մայիսի 29 Բրյուսել. «Էյզել» մարզադաշտում ընթացող ՈՒԵՖԱ ի գավաթի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Յուվենթուս» խաղի ժամանակ սկսված անկարգությունների հետևանքով իտալացի երկրպագուները սկսում են կուտակվել մեկ տրիբունայի վրա, որի արդյունքում տեղի է ունենում փլուզում: Արդյուքնում զոհվում է 39 մարդ, շուրջ 400 ը վիրավորվում են: Հետագայում ապացուցվեց, որ բախումները հրահրել են անգլիական թիմի երկրպագուները

 

 

1988թ ի մարտի 12. Նեպալ. Ֆուտբոլային խաղի ժամանակ սողանք է առաջանում, որի արդյունքում առաջացած հրմշտոցը խլում է 93 մարդու կյանք:

 

 

1989թ ի ապրիլի 15 ին «Հիլսբորո» մարզադաշտում գրանցվում է փլուզում, զոհվում է 96 մարդ:

 

 

1991թ ի հունվարի 14 ին ՀԱՀ առաջնության խաղերից մեկի ժամանակ սկսված հրմշտոցին զոհ է գնում 42 մարդ;

 

 

1992թ ի մայիսի 5 ին, Ֆրանսիայի Բաստիա քաղաքում ընթացող «Բաստիա»-«Օլիմպիկ» խաղի ժամանակ փլուզվում է տրիբունաներից մեկը, որի արդյունքում զոհվում է 15 մարդ:

 

 

1996թ ի հոկտեմբերի 16. Գվատեմալա. Գվատեմալա- Կոստա Ռիկա խաղի ժամանակ սկսված անկարգությունների արդյունքում զոհվում է 82 մարդ:

 

 

2001թ ի ապրիլի 11 Յոհանեսբուրգ. ՀԱՀ առաջնության «կայզեր Չիֆս»-«Օրլանդո Պաիրետս» թիմերի հանդիպման ժամանակ գրանցված անկարգությունների ու հրմշտոցի արդյուքնում զոհվում է 41 մարդ:
2 հունիսի 2008թ. Լիբերիայում ընթանում էր տեղի ազգային հավաքականի և Զամբիայի հավաքականների միջև պաշտոնական հանդիպում: 33հզ հանդիսական տեղավորող մարզադաշտի ադմինիստրացիան վաճառել էր 40-45հզ տոմս, ինչի արդյունքում գերբեռնված մարզադաշտի տրիբունաներից մեկը փլուզվեց: Զոհվեց 8 ֆուտբոլասեր:

 

 

14 սեպտեմբերի 2008թ: Կոնգոյի ժողովրդական հանրապետության ներքին առաջնության խաղերից մեկի ժամանակ պարտվող թիմի դարպասապահը սկսել է հատուկ ծես (կախարդանք) իրականացնել, որի հետևանքով սկսվել է ծեծկռտուք ֆուտբոլիստների միջև: Կարճ ժամանակ անց այն վերածվել է բախումների երկու թիմերի երկրպագուների միջև: Ոստիկանությունը կիառել է արցունքաբեր գազ և մահակներ, սակայն հնարավոր չի եղել խուսափել զոհերից. Մահացել է 93 մարդ:

 

 

29 մարտի 2009թ. Կոտ դ Իվուար. Աշխարհի 2010թ առաջնության նախընտրական փուլի Կոտ Դ Իվուար-Մալավի խաղը նախատեսված էր անցկացնել 45հզ տեղանոց մարզադաշտում, սակայն վաճառվել է 50 000 տոմս, որպեսզի թույլ չտրվի մարդկանց ներս մտնել մարզադաշտ՝ ոստիկանությունը ուժ է կիառում, որն էլ վերածվում է մասսայական ծեծկռտուքի՝ սպանվում է 22 մարդ, ավելի քան 132 ը ստանում են տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

 

1 փետրվար 2012թ. Եգիպտոս: Ներքին առաջնության «Ալ Մարսի» և «Ալ Ախլի» թիմերի միջև կայացած խաղի ավարտին երկրպագուներից մեկը ներխուժում է խաղադաշտ, սակայն ոստիկաններին հաջողվում է ձերբակալել վերջինիս, բայց գործն այսքանով չի ավարտվում և պարտոող թիմի երկրպագուները հարձակվում են հաղթած թիմի ֆուտբոլիստների և նրանց մարզչական շտաբ վրա: Մասսակայան հրմշտոցի ու ծեծկռտուքի ընթացքում զոհվում է 73 մարդ, վիրավորվում են շուրջ 1000 ֆուտբոլասերներ և ուժայիններ: Այդ դեպքից հետո Եգիպտոսի առաջնությունը ժամանակավորապես կասեցվում է:
21 հունվարր 2013թ. Թուրքիա: Շիրնակ քաղաքի մարզադաշտում ընթացող սիրողական թիմերի հանդիպումը վերաճում է ողբերգության: Հորդառատ անձրևի պատճոռով առաջանում է հզոր սողանք, որը շարժվում է դեպի տրիբունաներ: Արդյունքում զոհվում և անհետ կորում է 7 մարդ: