ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 7th CSC London Chess Classic FIDE Open-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Լոնդոնում գլխավոր՝ London Chess Classic ՝ գերմրցաշարին զուգահեռ ընթանում է խոշոր ու ներկայացուցչական բաց մրցաշար' 7th CSC London Chess Classic FIDE Open, որի 48երկրի 247 մասնակիցների թվում է նաև հայազգի 4 շախմատիստներ:
Վերջիններիս շարքում է տղամարդկանց շախմատի ՀՀ ազգային ընտրանու կազմում Ռեյկյավիկում Իսլանդիա 2015թ Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացած ու այնտեղ 4-րդ խաղատախատակի վրա լավագույն արդյունքը 9հնարավորից վաստաել է 6,5 միավոր (4հաղթանակ, 5 ոչ-ոքի) ոսկե մեդալի արժանացած գրոսմայտեր Հրանտ Մելքումյանը:

 


Նա Լոդոնում էլ շարունակում է իր անպարտելի հանդիպումների շարքը և անցկացրած 8հանդիպումներում տարել է 5 հաղթանակ, ու 3պարտիա էլ ավարտվել է ոչ- ոքի:Մելքումյանն այժմ այսօր տեղի ունենալիք եզրափակիչ ՝ 9-րդ տուրի առաջ իր ակտիվում գրանցած 6,5 միավորով 2-5-րդ տեղերն է կիսում գրոսմայստերներ ՝ իսրայելցի Եվգենիի Պոստնիի, ամերիկացի Ալեքսանդր Լիդերմանի և ուզբեկստանցի Ջոհանգիր Վախիդովի հետ:
Միանձնյա առաջատարը 7 միավոր վաստակած հոլանդացի գրոսմայստեր Բենջամին Բոկն է:
Նկատենք ,որ 7-րդ և 8-րդ տուրերում Հրանտը հաղթանակներ տոնեց ՝ նախ սևերով 23-ամյա ռումինացի գրոսմայստեր Մարիան Գեորգեսկուի ,ապա սպիտակներով՝ 45-ամյա շվեդ գրոսմայստեր Տիգեր Հիլարպի նկատմամբ:

 


Այսօր վճռորոշ եզրափակիչ ՝ 9-րդ տուրում Մելքումյանը սևերով ուժերը չափելու իրեն հասակակից՝26-ամյա ղազախստանցի գրոսմսյստեր Ռինատ Ջումբաևի հետ, ով 6 միավոր ունի:
Ստուգատեսում վստահ է հանդես գալիս Ֆրանսիայի 5ուժեղագույն գրոսմայստերների շարքին դասվող նախկին երևանցի ,31-ամյա Տիգրան Ղարմանյանն,ով նույնպես առայժմ անպարտելի է (4հաղթանակ , 4ոչ-ոքի) , ու 6միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնսկանն և նույնպես մրցանակային տեղի է հավակնում: Նա էլ այսօր սևերով կմրցի 23-ամյա իսրաելցի գրոսմայստեր Բարոն Տալի հետ:
ՌԴ-ն ներկայացնող 32-ամյա գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը 5,5 միավորով ընթանում է 15-րդ տեղում և 9-րդ տուրում սևերով կհանդիպի 46-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Չերնյաևի հետ:

 


Կանանց Անգլիայի հավաքականի անդամ , մեկ այլ նախկին երևանցի՝ ՖԻԴԵ-ի վարպետ ,38-ամյա Մերի Գրիգորյանն էլ արձանագրած 4միավորով 132-րդ հորիզոնականն է զբաղեցնում և այսօր սևերով կմրցի 25-ամյա իռլանդացի Ստեֆեն Մորանի հետ:

 

Արամ Ուգուջյան