Հաճախ, հարկային արտոնությունները ներդրումային դաշտում ծառայում են որպես խթան: Այս օրերին ՀՀ գործադիր մարմնի որոշմամբ հարկային արտոնություններ տրվեց մի ընկերության, որը գործունեություն է ծավալում ջերմոցային տնտեսության ոլորտում և նախատեսում է Հայաստանում զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ:
Արտադրությունը սկսելու համար ընկերությունը համալրվելու է նոր սարքավորումներով, որոնք բերվելու են Նորվեգիայից և Նիդերլանդներից: Այդ նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ազատվում են ներմուծման մաքսատուրքից:
Սպասվում է նաև, որ պետության կողմից տրվող արտոնությունները լուրջ խթան կհանդիսանան նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Տնտեսական անկյուն