Իրանի ցամաքային ուժերի բրիգադի գեներալ Ահմեդ Ռըզա Պուրդեստանը հայտարարել է, որ հնարավոր է Իրանը ևս մասնակցի Սիրիայի տարածքում ԻՊ-ին օդային հարվածներ հասցնելու գործողություններին:
Պուրդեստանը նշել է, որ Իրանն առայժմ խորհրդակցում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում կարող է թե՛ ցամաքային, թե՛ օդային աջակցություն բերել Սիրաիայի նախագահ Ասադին:

 


Պուրդեստանը նշել է, նաև որ Իրանի և Ռուսաստանի ներկա քննակրման օրակարգում S-300 հրթիռներից հետո , T-90 տանկերի տեղափոխման հարցն է: Շուտով երկու երկրների պատվիրակությունները կհանդիպեն և կլուծվի կազմակերպչական որոշ հարցեր ՝ կապված այդ տանկերի տեղափոխման հետ Սիրիա:

 

Կիլիկիա Հայաստան