Բենզինի գինը նվազել է 7.0 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյլաներով, այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.1 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև դիզելային վառելիքի շուկայում, վերջինիս գինը նույն ժամանակահատվածում նվազելէ 1.7 տոկոսով:
Ընդանուր առմամբ 2015թ. նոյեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատած հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 7.0 և 7.5 տոկոսով: Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա հետ, ապա կտեսնենք, որ գները համապատասխանաբար նվազել են 9.3 և 10.6 տոկոսով:
Կարեն Մկոյան