Թուրքիայի ռազմական ինքնաթիռները դեկտեմբերի 8-ից Հյուսիսային Իրաքում ավիահարվածներ են հասցնում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) ճամբարներին Քանդիլի լեռներում, որի պատճառով այսօր արդեն զգալի լարվածություն է մտցվել թուրք-իրաքյան հարաբերություններում:Ավիահարվածներ են հասցվել F-16 կործանիչներով Հեքուրք, Զեփ և Էվեշին Բեսյան ճամբարներին:

 


Իրաքը կոչ է արել միջազգային հանրությանը , որպեսզի իրեն տրամադրեն ավելի շատ զենք և զինամթերք՝ միաժամանակ մերժելով արտաքին ուժերի միջամտությունը իր երկրի ներսում ԻՊ- դեմ պայքարում:
Իրաքյան դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերի երեքից իբրև թե թուրք զինվորները ցանկացել են Մսուլում հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին, սակայն իրականում հարվածներ են հասցրել Քանդիլի լեռներում PKK-ին, ինչը դուրս է ռազմական էթիկայի կանոներից: Թուրքիան Իրաքում , օգտագործելով իր կապերը, սկսել է Hashid Watani (ազգային զորահավաք) կազմակերպել: Սա մի ուժային կառույց է, որտեղ հավաքագրվում են հիմնականում Իրաքի ոստիկանության նախկին աշխատակիցները և արաբ սունի կամավորները, որոնց կենտրոնը համարվում է Մոսուլը:

 


Այսօր արդեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով զգուշացնում է իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Իրաք այցելելուց:
ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամմեդ Ալի Ալիհաքիմը հայտարարել է, որ Իրաքը պահանջում է, որպիսզի Թուրքիան իր զորքը հանի Իրաքից: Նույն պահանջով Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ՆԱՏՕ-ին է դիմել, որպեսզի ՆԱՏՕ-ն ճնշում գործադրի Թուրքիայի վրա Իրաքից զորքը դուրս բերելու համար:
Թուրքիային Իրաքը տվել է 48 ժամ զորքը դուրս բերելու համար:

 


Կիլիկիա Հայաստան