Ինչու՞ է մեր կյանքի ծարավն այդքան ուժգին: Չէ՞ որ կյանքը խաղ է, որտեղ մարդը երբեք հաղթող չի լինում: Ապրել՝ նշանակում է տքնել ու տառապել, քանի դեռ աննկատ վրա չի հասել ծերությունը: Այնժամ մենք կախ ենք տալիս մեր ձեռքերը հանգած խարույկների պաղ մոխիրների վրա:

 

Տառապանքներից մանկիկ է ծնվում, տառապանքի մեջ ծեր մարդը վերջին շունչն է արձակում, և մեր բոլոր օրերը լի են թախիծով ու հոգսերով: Բայց և այնպես մարդը դեպի մահվան բաց գիրկն է քայլում դժկամությամբ, սայթաքելով, ընկնելով, ետ նայելով, մինչև վերջ պայքարելով: Մինչդեռ մահը բարի է: Միայն կյանքն է, որ տառապանք է պատճառում: Իսկ մենք սիրում են կյանքը և ատում ենք մահը: Դա շատ տարօրինակ է:

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

 

Հովիկ Չարխչյան