2015-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1,2 տոկոս գնաճ: 2014-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2,8 տոկոս գնանկում, իսկ 2015-ի հունվար-նոյեմբերին 2014-ի հունվար-նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,1 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:


Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկը 2015-ի համար կանխատեսել է գնաճի 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայք, ինչը նշանակում է, որ ներկա պահին գնաճը այդ միջակայքի ստորին սահմանից զգալիորեն ցածր է:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը, այսինքն գնաճի ցուցանիշը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, նկատի ունենալով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։

 

 

Անահիտ Գրիգորյան