ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էˊ

 

ՀԱԿ շտաբը լայն թափով «Հատուկ կարծիքներ »է բաժանում Ինչպես կասեր հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսը՝ մտածել է պետք։

 

 

ՀԱԿ-ը մտածել-մտածել ու շրջաբերականներ, ավելի շուտ՝ շպառգալկաներ է իջեցրել իր բոլոր վստահված անձանց, մշակել «գերստեղծարար» մի մարտավարություն, որը գործի է դնելու վաղը՝ ընտրությունները սկսելուն պես։ Շպառգալկաներում գրված են տեքստեր՝ հնարավոր և անհնար խախտումների մասին։ Ու հանձնարարված է վստահված անձանց բոլոր ընտրատեղամասերի հատուկ կարծիքի մատյանները ողողել այդ գրություններով։

 

 

«Տեղամասերի մոտ կուտակումներ են», «անցկացվում է կարուսել», «մեռած հոգիներ՝ ընտրացուցակներում»՝ հրահանգված է ահա այսպիսի բովանդակությամբ տեքստերով հանդես գալ։

 

 

 

ՀԱԿ-ի կրեատիվությանը թարմություն հաղորդելու համար մեր կողմից հատուկ կարծիքի մի քանի նմուշ առաջարկենք՝ «կրկին շատ անսպասելի ձյուն տեղաց և խոչընդոտեց ընտրողների ակտիվությանը», «իշխանության ներկայացուցիչը գողացել է Պետրոս պապի ակնոցը, որպեսզի վերջինս չկարողանա քվեարկել», «ՀՀԿ վստահված անձինք ընտրատեղամասերի մուտքի մոտ բանանի կլեպներ են գցել, որ ընտրողները սոտ տան, ընկնեն ու չհասնեն քվեատուփին»…