Խարկովում բնակվող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան ,ով 2004թ կանանց շախմատի Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիրն է, իսկ 2009թ -ի էլ չեմպիոնուհին, 2011թ դեկտեմբերից մինչև 2013թ սեպտեմբերը ելույթ է ունեցել ՀՀ դրոշի ներքո , 2012-2013թթ հանդես է եկել նաև կանանց ՀՀ առաջնություններում և 2012թ դարձել ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր , 2014թ-ից միջազգային ասպարեզում կրկին ներկայացնում է շախմատի Ուկրաինայի ֆեդերացիան:

 

Այսօր Լվովում մեկնարկում է կանանց շախմատի հոբելյանական՝ 75-րդ առաջնությունը ,որի 10 մասնակիցների թվում է նաև միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր , գեղեցկատես ու հմայիչ , բազմափորձ մեր հայրենակցուհին:

 


2006թ կանանց գրոսմայստերի կոչումը կրող Դոլուխանովան կջանանա կրկնել իր 6տարի առաջ ունեցած հաջողությունն , թեպետ դա անշուշտ շատ դժվարին ու բարդ խնդիր է: Ստուգատեսի մասնակիցներից 7-ը գրոսմայստեր են ,2-ը ՝միջազգային , իսկ մեկն էլ ՝ՖԻԴԵ-ի վարպետ: Եվգենյան առաջնության 10 մասնակիցների մեջ անհատական ընթացիկ 5-րդ վարկանիշն (2301) ունի : Մրցաշարի գլխավոր ֆավորիտը համարվում է բազմափորձ ,2010թ Ուկրաինայի չեմպիոնուհի Իննա Գապոնենկոն(2403) ,ով կրում է նաև տղամարդկանց միջազգային վարպետի կոչում: Նրա հետ վիճակահանության քմահաճույքով Դոլուխանովան սպիտակներով կհանդիպի եզրափակիչ ՝ 9-րդ տուրում՝ դեկտեմբերի 14-ին:

 


Շրջանաձև մրցակարգով ՝9 տուրով ընթանալիք ստուգատեսում խաղային օրերը՝ դեկտեմբերի 5-8-ը ,և դեկտեմբերի 10-14-ն են : Իսկ ահա դեկտեմբերի 9-ը մրցաշարում հանգստյան օր է նշանակված:
Այսօր տեղական ժամանակով ժամը 15-ին 1-ին տուրում հայ շախմատիստուհին սևերով կմրցի մինչև 20 տարեկանների 2015թ աշխարհի չեմպիչոնուհի, գրոսմայստեր Նատալյա Բուկսայի հետ;
Ուկրաինայի նոր չեմպիոնուհու անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին ժամը 10-ին սկսվելիք եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

 

Արամ Ուգուջյան