Բազմիցս խոսվում է միջքաղաքային, միջմարզային և միջհամայնքային ճանապարհների սարքին լինելու կարևորության մասին: Օրերս կայացած գործադիրի նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման, Խաչիկ համայնքի համայնքային ճանապարհների քարաթափման և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:

 


Ինչպես նաև Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Լեռնապատի առողջության կենտրոնի նախկին տնակային շինությունը նվիրաբերվել է Լեռնապատ համայնքին՝ մարզասրահի վերափոխելու նպատակով: Համայնքը պարտավորվել է կատարել համապատասխան ներդրումներ շինության վերանորոգման և գույքի ձեռբերման համար:
Հարկ է նշել, որ մարզասրահի կառուցումը կխթանի գյուղական համայնքներում սպորտի զարգացմանը:

 

Նարեկ Սարգսյան