Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է. «Պատերազմից 70 տարի է անցել, իսկ հյուսիսային տարածքները վերադարձված չեն, ու խնդիրը լուծված չէ»: Վարչապետ Աբեն հայտնել է, որ հանուն դրա կպայքարեն «կառավարության բոլոր ուժերով»: Սինձո Աբեն նաև մտադրություն է հայտնել համառ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ' Ճապոնիայի «հյուսիսային տարածքների վերադարձի» շուրջ:

 


Ինչպե՞ս կարելի է գնահատել սա, եթե հաշվի առնենք, թե ինչ իրավիճակում է այսօր գտնվում աշխարհը: Միթե Ճապոնիայի վարչապետը չի հասկանում, որ իր տարածքային պահանջները ներկայացնելու նվազագույնը լավ ժամանակ չի ընտրել: Աշխարհը այսօր պայքարում է ահաբեկչության դեմ և հենց Ռուսաստանը դրա առաջամարտիկներից է: Արժե՞ր այս պահին այդ հարցը ևս բարձրացնել:
Վստահ կարելի է ասել, որ եթե Ճապոնիան այսօր վարեր անկախ արտաքին քաղաքականություն և չգտնվեր ԱՄՆ-ի ազդեցության տակ, հաստատ նման հարց այս պահին վեր չէր հանի:

 


Եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռուսական ռմբակոծիչին չէր կարող հարվածել ինքնագլուխ կերպով, ապա Ճապոնիայի ներկայիս անակնկալ ակտիվացումն էլ արևելքում թույլ է տալիս կարծել, որ ԱՄՆ-ն տարբեր կողմերից ցանկանում է շեղել Ռուսաստանի ուշադրությունը:
Իսկ հիմա սպասենք, թե ով կլինի տարածքային հաջորդ պահանջատերը, գուցե Ֆինլանդիան հիմա էլ ցանկանա ետ վերադարձնել Վիբորգը և Էնսոն…

 

 

Հայոց Տուն