Կայացել է Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ֆինանսական խմբերի համաձայնությունը:
Ըստ վերը նշված համաձայնագրի կիրականացվի 325 միլիոն դոլարի ներդրում: Դրա շնորհիվ երկու տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը: Բացի այդ հանքավայրի համաձայնագրի ներդրումներից, կավելացնեն գումարներ նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Զարգացման և վերակառուցման բանկը:

 


Ընդանուր առմամբ ներդրումները դրամական առումով կազմելու են 460-­480 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ ամենի արդյունքում Հայաստանում կարտադրվի նվազագույնը 12­-14 հազար տոննա ոսկի: Արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը մեր երկրում:
Ներդրումների իրականացումը սկսվելու է մյուս տարվա գարնանից: Շինարարության մեջ զբաղված են լինելու մոտավորապես 1500 աշխատող: Դա իհարկե դրական ազդեցություն կունենա գործազրկության ցուցանիշի վրա:
Տրված գումարների բաշխումը կատարվելու է հետևյալ կերպ:

 


Մոտավորապես 60 միլիոն դոլար ծախսվելու է ոսկու և արծաթի վերամշակման, 80 միլիոն դոլար ծախսվելու է զուտ տեխնոլոգիական հագեցման, 160 միլիոն դոլար ծախսվելու է նոր տեխնոլոգիական հոսքագծերի ձեռքբերման համար, որը ապահովելու է բավականին արդյունավետ արտադրության կազմակերպում:
Ընդանուր առմամբ սպասվում է որ այս ծրագիրը կնպաստի
2016-2018թթ.-ի տնտեսական ակտիվությանը:

 

Նարեկ Սարգսյան