Չինաստանում բնակվող տարեց ամուսնական զույգը` Ցաո Յուեհուան և Վան Դեյին, որոշել են 70 տարի անց կրկնել իրենց հարսանիքը: Այս հարցում ամուսիններին օգնել են իրենց զավակները: «Հարսն ու փեսան» ներկայացել են նույնպիսի ճերմակ զգեստով, քողով, ծաղկեփնջով ու կոստյումով, ինչպիսին որ ունեցել են 70 տարի առաջ:
70 տարի անց զույգը վերադարձել է այն նույն այգին, որտեղ 1945թ. արվել են նրանց կյանքի ամենակարևոր պահերի լուսանկարները:
«Կարևորն իրար մասին մտածելն ու հոգ տանելն է»- ասել է 98-ամյա «փեսացուն»:
Իսկ «հարսնացուն» փափագում է 100-ամյակը լրանալուց հետո ամուսնու հետ կրկին նույն այգին վերադառնալ: