Երեկ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները անդամակցության համար հրավեր են ուղարկել Չեռնոգորիային։
Նախկին Հարավսլավիայի պետություններից Խորվաթիան և Սլովենիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են, իսկ Մակեդոնիան ու Բոսնիա - Հերցեգովինան անդամակցության հետագա ծրագրում են: Եվ այս իրվաիճակում, եթե հաշվի ենք առնում նաև Չերգորիային ուղարկված հրավերը, ապա պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ն գրեթե ամբողջապես կլանեց Բալկանները:
Այս փաստին խիստ արձագանքեց ռուսական կողմը, իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մասնավորապես նշեց. «Ամենատարբեր մակարդակներում Մոսկվան միշտ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի շարունակական էքսպանսիան դեպի արևելք, իհարկե, չի կարող չհանգեցնել ռուսական կողմի պատասխան գործողություններին՝ իր անվտանգությունից ելնելով»:
Պարզ էր, որ Ռուսաստանն այսպես էլ կարձագանքեր, եթե հաշվի առնենք, թե պատամականորեն ինչ կարևոր նշանակություն է ունեցել Բալկանյան թերակղզին Ռուսաստանի համար և թե ինչքան պատերազմներ է մղել Ռուսաստանը Բալկաններում' պաշտպանելով այնտեղ ապրող սլավոններին:
Ուղղակի այստեղ մի այլ հարց է առաջ գալիս, Ռուսաստանի անվտանգությունից ելնելով այդ ի՞նչ պատասխան գործողություններին է վերաբերում Պեսկովի հայտարարությունը: Սպասել է պետք...
Հայոց Տուն