Ռուբեն Ամիրաղյանի շնորհաշատ սաներիս երկուսը՝ նրա դուստրը ՝ՀՀ թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չեմպիոնուհի ,22-ամյա Անի Ամիրաղյանն ու 16-ամյա Գաբրիելա Հակոբյանն այս օրերին Անթալիայում (Թուրքիա) մասնակցում են կանանց թենիսի 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով իրար հաջորդող 2 միջազգային մրցաշարերի:

 


Դրանցից առաջինում նոյեմբերի 23-29-ինը ընթացած ՝ SPX CUP WOMEN'S –ում, Գաբիրելան , ով միջազգային դասակարման ցուցակում առայժմ ընդգրկված չէ , կանանց մանխաղի որակավորման փուոլում 1 հանթնակ տարավ ,սակայն հետո 2-րդ շրջանում ֆրանսուհի Ժուլի Ռենսոնի արգելքը հաղթահարել չկարողացավ: Մենախաղի հիմնական ցանցի մրցաշարից ելույթները սկսած ՀՀ 1-ին ռակետն,ով անցած անցած շաբաթ դասակարգման WTA-ի ցուցակում 853 հորիզոնականն էր զբաղեցնում 1/16-րդ փուլում պայքարից դուրս մղեց իր հասակակից բուլղարուհի Ջուլյա Ստամատովային ,ով այդ նույն ցուցակում 457-րդ տեղում էր ընթանում :Բայց հետո 1/8 –րդ փուլում համառ ու անհաշտ , դրամատիկ ընթացք ունեցած մրցմարտում ՝4:6,6:7(5) հաշվով զիջեց 18-ամյա ռումինուհիԳեորգինա Սերբանին ,ով WTA-ի դասակարգման ցուցակում 564-րդ վարկանիշն ուներ:

 


WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում անցած շաբաթ 586-րդ տեղը զբաղեցնող Ամիրաղյանը Անթալիայի այդ ստուագտեսում մասնակցեց նաև զուգախաղի մրցաշարին : Այստեղ նա ընկերակցում էր WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա 248-րդ հորիզոնականը զբաղեցնող 23-ամյա ուկրաինուհի Ալյոնա Սոտնիկովային: Նրանց հաջողվեց 2հաղթանակ տոնել ու կիսաեզրափակիչ մտել: Այստեղ ի վերջո, լարված ու անզիջում պայքարում նրանք 2:6,6:3,7:10 հաշվով զիջեցին Սոֆյա Կվացաբայա,Վրաստան/Մարիա Ստեուրին,Գերմանիա ինտերնացիոնալ զույգին ,ու ստիպված եղան բավարարվել վաստակած վարկանիշային 4 միավորով: Այն Անիին թույլ կտա գալիք շաբաթ զուգախաղի դասակարգման ցուցակում առաջադիմելու առնվազը 20 տեղով :

 


Նոյեմբերի 30-ից Անթալիայում սկսվեց նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը տևելիք GD TENNIS WOMEN'S 10000$ անվանումով մրցաշարը: Այստեղ 20 թենսիատուհիների մասնակցությամբ ընթացած մենախաղի որակավորման փուլում գերազանց հանդես եկավ երևանցի Գաբրիելա Հակոբյանը : Նա այս փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարած 8 թենսիստուհիների թվում է: Վերջիններս իրավունք են ստացել մասնակցելու հիմնական ցանցի 32 ուժեղագույն թենիստուհիների մրցապայքարին: Գաբրիելան որակավորման փուլի 1-ին շրջանում 7:5,6:4 հաշվով առավելության հասավ 18-ամյա չինուհի Յիֆեյ Յանի, իսկ 2-րդում էլ 6:4,6:3 հասշվով 15-ամյա ռուսաստանցի Մարիա Արեշկինայի նկատմամբ:
Երեկ հիմնական ցանցի մրցաշարի 1/16-րդ փուլում Գաբիրելան ուժերն չափեց ԱՄՆ ներկայացնող 19-ամյա Դաշա Իվանովայի հետ ,ով այս շաբաթ WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 782-րդ վարկանիշն ունի: Առավել մեծ փորձն այստեղ վճռորոշ դեր խաղաց ու 6:2,6:0 հաշվով հաղթելով Իվանովան 1/8-րդ փուլում հանդես գալու իրվավունք նվաճեց :

 


Անի Ամիրաղյանն ,ով այս երկուշաբթի հրապարկված WTA-ի մենախաղի դասակարգման նոր ցուցակում 854-րդ տեղում է, կրկին պայքարը սկսեց հիմնական ցանցի մրցաշարից ,ու 1/16-րդ փուլում մրցեց դասակարգման ցուցակում ներկայումս 680-րդ հորիզոնականը զբաղեցնող 17-ամյա բուլղարուհի Պետյա Արշիկովայի հետ:
Այստեղ ,քիչ առաջ ավարտված մրցամարտում ՀՀ բազմակի չեմպիոնուհին 1 ժամ 2 րոպեում առավել քան համզիչ առավելությամբ՝ 6:1,6:0 հաշվով հաղթեց վարկանիշային ցուցակում իրենցից զգալիորեն վեր կանգնած մրցակցուհուն: Այժմ 1/8 –րդ փուլում Ամիրաղյանը ուժերը կչափի 1/16-րդ փուլում իր համերկրացի Գաբրիելա Հակոբյանին <նեղացրած> ու պայքարից դուրս մղած ամերիկուհի Դաշա Իվանովայի հետ:

 

Արամ Ուգուջյան