Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2016թ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը կընթանա 2016թ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Նման որոշում է կայացրել ծանրամարտի միջազգային ֆերեդրացիայի՝ IWF-ի գործկոմը , նոյեմբերի 21-29-ը ամերիկյան Հյուսթոն քաղաքում ընթացած մեծահասակների 2015թ ծանրամարտի աշխարհի առաջնության օրերին կայացած IWF-ի համաժողովի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է IWF-ի պաշտոնական կայքը ՝ www.iwf.net –ն Հյուսթոնի համաժողովում արդեն հաստատվել է նաև Թբիլիսում անցկացվելիք 2016թ աշխարհի առաջնություն ծրագիրը, համաձայն որի կկայանան ՝
Հունիսի 21-ին ՝ IWF-ի կոմիտեների խորհդակցություն ,
Հուսիսի 22-23-ին IWF-ի գործկոմի անդամների հանդիպում,
Հունսիս 24-ին ՝ IWF-ի համաժողովը տեղի կունենա,
Հունիսի 25- հուլիսի 2-ը՝ կընթանան առաջնության բուն մրցումները:
Տեղին է նշել նաև,որ Վրաստանը ծանրամարտի բարձրակարգ միջազգային մրցաշարի կազմակերպման փորձ արդեն ունի:
Այսպես, այս տարի ապրիլի 10-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ընդունել էր մեծահասակների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Արամ Ուգուջյան