Թուրքիայում սկսել են հաշվել իրենց տնտեսության վնասները, որոնք հասցվում են Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում:


Ռուսաստանի այն մեղադրանքը կոնկրետ Էրդողանին՝ կապված ԻՊ-ից շուկայական գներից երկու անգամ էժան նավթ գնելու հետ, թերևս պարզից էլ պարզ է, որ այդպես և ապացուցելու կարիք չունի: Դրա մասին գիտեն բոլորը, գիտի Էրդողանի արյունոտ ձեռքը սեղմող Օբաման: Անգամ Էրդողանի և ԻՊ-ի միջև եղել է բիզնեսի բաժանում՝ նավթը Էրդողանին, մարդ ը ՝ ԻՊ-ին: Ինչպես նավթը , այնպես էլ ԻՊ-ի կողմից գերեվարված մարդիկ հայտնվել են բացառապես Թուրքիայի սև շուկայում:

 

Մարդիկ ԻՊ-ի կողմից վաճառվել են Տրապիզոնի և Սամսոնի İnsan pazar-ներում, և նավերով, գաղթականների անվան տակ, տեղափոխվել աշխարհով մեկ, որպես էժան աշխատուժ:
Էրդողանի տղան այնքան է հղպացել, որ Թուրքիա-Սիրիա սահմանին, հատուկ իր նավթային բիզնեսի համար կառուցել է անցակետ՝ ավելի շուտ ազատ տեղաշարժ ապահովող վայր: Այդքան պաշտելի թուրքմենները հանդիսանում են այն բեռնատարների վարորդները, որոնք Սիրիայից նավթ են բերում Թուրքիա , իսկ Թուրքիայից զենք, զինամթերք դեպի Սիրիա...


Պուտինը այսօր, քան երբևե ճիշտ նշանակետին է խփել, մնում է, որ կարողանա իր արդար ու արդարամիտ առաջնորդի դերը մինչև վերջ տանի՝ չմտնելով քաղաքական ավանտյուրաների մեջ:

 

Կիլիկիա Հայաստան