Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Եվրոպական Միության գագաթաժողովից քիչ անց, որտեղ որոշվեց Թուրքիային տրամադրել 3 մլրդ եվրո՝ Սիրիայի գաղթականներին ընդունելու համար, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի թվիթերյան էջում հայտնվում են հետևալ գրառումները ուղղված իր թուրք գործընկերոջը՝ Ահմեդ Դավիթողլուին, որտեղ մասնավորապես գրված է. «Բարեբախտաբար մեր օդաչուները ձերոնց նման անհանգիստ չեն ռուսների դեմ»։
Արդյոք սա Հունաստանի վարչապետի կողմից անզգուշությու՞ն է, թե՞ նրա թվիթերյան էջը ենթարկվել է հակերային գրոհի։ Այսօր այդ գրառումները արդեն հանվել են»։