Ռուսական ինքնաթիռը «պատահմամբ» խախտել է Իսրայելի օդային տարածքը: Իսրաելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ասել է,- «Օդաչուի հետ կապ է հաստավել և նա փոխել է թռիչքի ուղղությունը»:
Երևում է, որ ռուսական ինքնաթիռը պատահմամբ չի անցել Իսրաելի օդային տարածքը, եթե իհարկե առհասարակ անցել է, որովհետև Իսրաելի պաշտպանության նախարարը հստակ պահ չի նշել, թե երբ է տեղի ունեցել դեպքը:

 


Սրանով Իսրաելն ու Ռուսաստանը ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան խախտել է, բոլոր կետերը, կապ չի հաստատել օդաչուի հետ, նախազգուշական ոչինչ չի եղել: Այլ եղել է ուղիղ կրակ ու ինքնաթիռի կործանում:

 

Դա էլ նշանակում է, որ թուրքերը ինչ-որ մութ խաղ էին ցանկանում սկսել, որը տապալվում է այդպես էլ չսկսված:


Հ.Գ. ՆԱՏՕ-ի գործերը բավականին վատ են նրանք պետք է արագ քայլեր ձեռնարկեն, որպեսզի խուսափեն փլուզումից: Փլուզումից խուսափելու լավագույն տարբերակնեից մեկը Թուրքիա կոչվող բալաստից ազատվելն է:

 

Էդգար Խաչատրյան