Լեհական Կոլոբժեկ քաղաքում երեկ ավարտվեց նոյեմբերի 21-ից ասյտեղ ընթացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն, որտեղ 10 քաշային կարգերում աշխարհամասի չեմպիոնի կոչումը վիճարկեցին 38 երկրի 224 բռնցքամարտիկներ:

 

Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսում բռնցքամարտի ՀՀ երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ու նրա օգնական Հարություն Նազարյանի ղեկավարությամբ ներկայացնում են 7 բռնցքամարտիկ:

 


Արդեն հայտնել էինք ,որ ստուգատեսի մասնակից հայազգի 5 բռնցքամարտիկների հաջողվել էր հաղթահարել նախնական փուլերի արգելքներ ու կիսաեզրփակչում հանդես գալու իրավունք նվաճել և ապահովել առնվազը բրոնզե մեդալները:
Վերջիններիս թվում էին 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը (Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Սամվել Սողոմոնյան) և 52 կգ քաշային Վահե Բադալյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ֆեդյա Ալեքսանյան):

 


Կիսաեզրափակիչում հանդես եկած հայազգի 5 բռնցքամարտիկներից երկուսին ՝ 52կգ քաշային Վահե Բադլյանին (Հայաստան) և և գերծանր՝ +91կգ քաշային ռուսաստանցի Վալերի Թոփուզյանին հաջողվեց հաղթանակներ տոնել ու մտնել եզրափակիչ, իսկ ահա Ալեն Դանիելյանը (49կգ, Հայաստան), Գագիկ Պոզոյանը (56կգ,Վրաստան) և Արտյոմ Միքայելյանը (91կգ,Ռուսաստան) զիջեցին մրցակիցներին ու տուն են վերադառնում բրոնզե մեդալներով:
Նկատենք, որ եզրափակիչ մտած 20 բռնցքամարտիկները ներկայացում էին 11երկիր: Այսպես, եզրափակչում Եվրոպայի չեմպիոնի կոչում վիճարկողների թվում Ռուսաստանի ՝4, Իռլանդիայի, ու Ուկրաինայի ՝3-ական,Գերմանիայի ևԱդրբեջանի՝2-ական, ՀԱՅԱՍՏԱՆԻ, Անգլիայի,Իտալիայի, Վրաստանի ,Շոտլանդիայի ու Ֆինլանդիայի՝1-ական պատվիրակ էր:
Եզրափակչի մենամարտներում չնայած գործադրած բոլոր ջանքերին հայազգի 2բռնցքամարտիկներին չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել : Թե ՛ 52կգ քաշային Վահե Բադլյանին (Հայաստան) և թե՛ գերծանր՝ +91կգ քաշային ռուսաստանցի Վալերի Թոփուզյանը արժանցան արծաթե մեդալի ու հռչակվեցին Եվրոպայի փոխչեմպիոններ:

 


Այսպիսով .Լեհասատոնւմ ելույթ ունեցած հայազգի բռնցքամարտիկներին հաջողվեց ընդհանուր անգամ 5 մեդալ նվաճել ՝ 2արծաթե , 3բրոնզե :Այդ թվում է ՝ ՀՀ 7 ներկայցուցիչներից 2-ը դարձան մրցանակակիր ՝ 1-ակն արծաթե և բրոնզե պարգևի արժանացան :
Երեկ եզրափակչում հանդես եկած հայ բռնցքամարտիկների մասնակացությամբ հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ ՝
52կգ՝ Վահե Բադալյան,ՀՀ - Ակաշ Թյուքիր ,Անգլիա՝ 0: 3(28:29,27:30,27:30),
+91կգ՝ Վալերի Թոփուզյան,Ռուսաստան- Պետեր Կադիրու, Գերմանիա՝ 0:3(27:30,27:30,27:30):
Ըստ քաշային կարգերի երիտասարդների 2015թ Եվրոպայի չեմպիոններ դարձան ՝
49կգ՝ Ռուսլան Ռուստամով, Ադրբեջան,
52կգ՝ Ակաշ Թյուքիր, Անգլիա,
56կգ՝ Ռաֆայել Դի Սերյոր ,Իտալիա,
60կգ՝ Դենիս Գաշի ,Գերմանիա,
64կգ՝ Կոնստանտին Միշեչկին,Ռուսաստան,
69կգ՝ Միխայիլ Նևին, Իռլանդիա,
75կգ՝ Ջամալ Մախմուդով, Ռուսաստան,
81կգ՝ Մուսլիմ Հաջիմահոմեդով,Ռուսաստան,
91կգ՝ Նիկոլոզ Բեգաձե, Վրաստան,
+91կգ՝ Աբեկա Կադիրու, Գերմանիա :
Բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀՀ կաշվե ձեռնոցի երիտասարդ վարպետների լեհաստանյան ելույթին այսպիսի գնահատական է տվել.
< Ի սրտե շնորհավորում եմ մեր մարզիկերին երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ։49 կգ Ալեն Դանիելյանը նախօրեին կիսաեզրափակչում ցավոք պարտվեց և նվաճեց բրոնզե մեդալ,իսկ 52 կգ Վահե Բադալյանն երեկ եզրափակչում մի փոքր զիջեց անգլիացի մարզիկին և հռչակվեց երիտասարդների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Նորից շնորհավորում եմ մեր տղաներին և ցանկանում,որ հաջորդ անգամ ոսկե մեդալներով վերադառնան հայրենիք>:

 

Արամ Ուգուջյան