Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է 16 հազար 60 անշարժ գույքի առք ու վաճառքի գործարք: 2015 թվականի սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշը աճել է 3.5 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 17.6 տոկոսով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկացնում են, որ գործարքների 36.8 տոկոսն իրականացվել է Երևանում, իսկ մարզերից գործարքների ամենամեծ բաժինը Կոտայքում է' 11.9 %, ամենափոքրը՝ Վայոց Ձորում՝ 2.2 %:

 


Գործարքների ընդհանուր թվի 29.9 % կազմել են օտարումները, 12.1 %-ն՝ առաջնային գրանցմանը, 12.5 %-ը՝ ժառանգությանը, 10.1 %-ը՝ գրավադրմանը, 3.8 %-ը՝ վարձակալությանը:
Այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4800 օտարման գործարքների 69.7%-ը կազմել է առուվաճառքը, 29.2%-ը' նվիրատվությունը և 1.1%-ը' փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 37.6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 42.1%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են:

 


2015 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի օտարման գործարքներն 2014 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 2.8 տոկոսով:

 

Արմեն Վարդանյան